ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Հայոց լեզվի տարրական գիտելիք ունենալը կդառնա պարտադիր բոլոր բուհերում (Տեսանյութ)

21.02.2018 23:19 ԹԵՄԱ ՀԱՆՐՈՒԹՅՈՒՆ
Հայոց լեզվի տարրական գիտելիք ունենալը կդառնա պարտադիր բոլոր բուհերում (Տեսանյութ)

ՀՀ ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախաձեռնությամբ` այսօր տեղի ունեցավ «Բարձրագույն կրթության ոլորտի օրենսդրական բարեփոխումներն ու հիմնախնդիրները» թեմայով խորհրդարանական լսումներ: Ներկա էին ՀՀ ԱԺ պատգամավորներ, Հայաստանում եւ Արցախում գործող պետական, մասնավոր եւ պետական մասնակցությամբ բուհերի, ռազմական ուսումնական հաստատությունների ներկայացուցիչներ, ՀՀ եւ ԱՀ կառավարության անդամներ, կրթության ոլորտի փորձագետներ: Նրանցից Հայ-ռուսական համալսարանի հանրային կապերի պատասխանատու ՀԵՆՐԻԽ ՄԱՐԳԱՐՅԱՆԸ հարց բարձրացրեց՝ անդրադառնալով վերոնշյալ բարեփոխումների այն դրույթին, որի համաձայն, անկախ բուհերի կազմակերպաիրավական ձեւից եւ կարգավիճակից, բակալավրիատի ցանկացած մասնագիտության գծով Հայոց լեզվի առարկայի վկայագիր է ներդրվելու: Դիմելով ՀՀ կրթության եւ գիտության նախարար Լեւոն Մկրտչյանին՝ Հ. Մարգարյանն ասաց. «Ինչպես նշել էր նախարարությունն իր պարզաբանման մեջ, բացի կենտրոնացված քննություններից, լինելու է առանձին հայոց լեզվի քննություն բոլոր ուղղություններով: Սա մենք համարում ենք, որ օրինակ, մեր՝ միջկառավարական համաձայնագրով կնքված համալսարանի համար, լուրջ իրավական խնդիր է առաջացնում: Միջկառավարական համաձայնագրով Հայ-ռուսական համալսարանը կոնկրետ իրավունք ունի ինքը որոշելու իր քննությունների ցանկը եւ կարող է առաջնորդվել ռուսական օրենսդրությամբ»:

Հոյ Նիկոլ, Նիկոլն ասավ` չէ, չէ,  Մանեն «Լուսավոր Հայաստանի» մեջ է

Ըստ Հ Մարգարյանի, այստեղ նաեւ խնդիր կա սփյուռքահայերի հետ կապված, ինչի մասին նշեց հետեւյալը. «Այն հայերը, որոնք, օրինակ, Բրազիլիայից կամ Արգենտինայից են եկել, ունեն ՀՀ քաղաքացիություն, բայց հայոց լեզու չեն անցել: Նրանք գիտեն իսպաներեն կամ պորտուգալերեն: Եվ Դուք ասում եք, որ կառավարությունը որոշում է կայացնելու, որ այլ առարկայով քննություն հանձնի: Բայց մենք ինչո՞ւ ենք մեր սփյուռքի հայրենակիցներին լրացուցիչ արգելք դնում, որ նրանք պետք է քննություն հանձնեն: Ասեմ, որ համալսարանում կան մարդիկ, որ գալիս են եւ անգամ այբուբենը չգիտեն, եւ ընթացքում սովորում  են ու նրանց հնարավորություն է տրվում դառնալ ՀՀ քաղաքացի»:

Պատասխանելով հարցադրումներին՝ ՀՀ կրթության եւ գիտության նախարար ԼԵՎՈՆ ՄԿՐՏՉՅԱՆԸ նախ նշեց, որ մեր բարձրագույն կրթական համակարգը շատ բաց է: Ավելին՝ մենք այն եզակի երկրներից ենք, որտեղ մեր բարձրագույն կրթական համակարգում աշխատում են մի քանի ձեւաչափեր. «Մենք ունենք համալսարաններ, որոնք աշխատում են բոլորովին այլ ծրագրերով, քան պետական ծրագիրն է: Դրանց մի մասը միջպետական համաձայնագրերով են, որն ավելի վեր է, քան ազգային օրենսդրությունը, օրինակ, ՀՀ անկախությունից առաջ հիմնադրված Ամերիկյան համալսարանը եւ այլն: Այդ խնդիրներն առաջին անգամ փորձում ենք բերել դաշտ: Խոսքը վերաբերում է ՀՀ քաղաքացիներին եւ մեր հայոց լեզվի եւ գրականության քննությունը ունի երկու հատված՝ Ա եւ Բ: Ա հատվածը՝ 8 միավորը, տարրական հայոց լեզվի գիտելիքներն են, բուհը ինքը կարող է որոշել 8 միավորն է ընդունում, 15-ը, թե՝ 18-ը: Բայց ՀՀ քաղաքացիները օրենքով քաղաքացիություն ստանալուց պետք է նաեւ հայոց լեզվի գիտելիքներ ունենան, սա մեր օրենսդրության եւ բոլոր ազգային պետությունների հարցն է: Մենք ասում ենք՝ համալսարանները թող իրենք որոշեն ինչն են ընդունում, բայց ՀՀ քաղաքացին պետք է հայոց լեզվի  գիտելիքների հավաստում ունեցող պետական քննության վկայական ունենա»: 

Նախարարի գնահատմամբ՝ սա նորմալ պահանջ է, եւ այն չի կարող միջպետական համաձայնագրերի հետ խնդիր առաջացնել, որովհետեւ այն առավել բարձր է, քան մեր օրենսդրությունը: Իսկ ինչ վերաբերում է Սփյուռքի ներկայացուցիչներին, ըստ Լ. Մկրտչյանի, այստեղ եւս խնդիր չկա. «Արեւմտահայերենով կամ դասական ուղղագրությամբ կարող ենք քննություն վերցնել, իրենք շատ հանգիստ կսովորեն:  Չեմ կարծում, թե մեծ խնդիր ունենանք»:

«Հայ-ռուսական բարեկամության հիմքում հոգևոր-մշակութային ամուր կապերն են». Հայաստանում ՌԴ դեսպան

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

Հ.Գ.- Առավել մանրամասն դիտե՛ք տեսանյութում.

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА