ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Թրամփն առաջարկել է զինել դպրոցի ուսուցիչներին

22.02.2018 12:40 ՄԻՋԱԶԳԱՅԻՆ
Թրամփն առաջարկել է զինել դպրոցի ուսուցիչներին

ԱՄՆ նախագահ Թրամփն առաջարկել է զինել դպրոցների ուսուցիչներին, որպեսզի ապագայում հնարավոր լինի կանխել արյունալի հարձակումները:

The Hill-ի, փոխանցմամբ, նա այս մասին ասել է Սպիտակ տանը` տուժած դպրոցի աշակերտների ու ծնողների հետ հանդիպման ընթացքում:

«Եթե դուք ունենայիք այնպիսի ուսուցիչ, որը զենք կունենար, ապա նա կկարողանար արագ վերջ դնել հարձակմանը: Մենք պատրաստվում ենք այս հարցը լրջորեն ուսումնասիրել, թեև համոզված ենք, որ կգտնվեն բազմաթիվ ընդդիմախոսներ»,-ասել է Թրամփը:

Նախագահն ընդգծել է, որ եթե ֆիզկուլտուրայի ուսուցիչը, որը ևս սպանվել է հարձակման հետևանքով, զինված լիներ, նա կփրկեր բազմաթիվ կյանքեր:

Չինաստանի ոստիկանությունը դանակով հարձակումից խույս տալու յուրօրինակ միջոց է առաջարկել

 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА