ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Ուսումնասիրությունների արդյունքում արձանագրվել են շուրջ 1000 անավարտ վերաքննիչ բողոքներ. վարչապետ

22.02.2018 11:44 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ԻՐԱՎՈՒՆՔ
Ուսումնասիրությունների արդյունքում արձանագրվել են շուրջ 1000 անավարտ վերաքննիչ բողոքներ. վարչապետ

Կառավարության այսօրվա նիստում վարչապետ Կարեն Կարապետյանն անդրադարձավ վարչական գործերով ներկայացվող բողոքներին:

«2017 թվականի նոյեմբերի 9-ին անդրադարձ ենք կատարել վարչական կարգով վարչական ակտերի բողոքարկման արդյունավետության բարձրացման ու վարչական դատարանների բեռնաթափման հարցին», - հիշեցրեց վարչապետը:

Նա նշեց, որ Արդարադատության նախարարության կողմից արդեն իսկ մշակվել են իրավական ակտերի նախագծեր, որոնք ուղղված են նշված հարցերի կարգավորմանը:

«Միաժամանակ, իրականացված ուսումնասիրությունների արդյունքում արձանագրվել են շուրջ 1000 անավարտ վերաքննիչ բողոքներ, որոնք ներկայացվել են վարչական մարմինների կողմից, չնայած, նման գործերի կապակցությամբ բողոք ներկայացնելու անհրաժեշտությունը հստակ չէ, քանի որ առկա է ձևավորված միասնական դատական պրակտիկա ու դատավարության ընթացքում արձանագրվել են ապացույցների լիարժեքության խնդիրներ», - ասաց նա:

Կարեն Կարապետյանը նշեց, որ արդյունքում նման իրավիճակը բացասաբար է ազդում վարչական վերաքննիչ դատարանների ծանրաբեռնվածության վրա, նույնիսկ այն պարագայում, որ վերջերս կառավարության նախաձեռնությամբ վարչական վերաքննիչ դատավորների թվաքանակը ավելացվել է երեքով:

Վարչապետը ՀՀ ոստիկանության պետին հանձնարարեց, իսկ Երևանի քաղաքապետին առաջարկեց մեկամսյա ժամկետում լրացուցիչ ուսումնասիրել վարչական վերաքննիչ դատարան ներկայացված այն բողոքները, որոնց կապակցությամբ դատարանի կողմից արձանագրվել են ապացույցների հավաքագրման, լիարժեքության, մեկնաբանման թերություններ ու ձեռնարկել ներկայացված վերաքննիչ բողոքները հետ վերցնելուն ուղղված գործողություններ:

Անկախության տոնի առթիվ վարչապետ Նիկոլ Փաշինյանին շնորհավորական ուղերձ է հղել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը

 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА