ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Մոսկվայում սպասվում է մինչև 25 աստիճան ցուրտ

22.02.2018 13:02 ՄԻՋԱԶԳԱՅԻՆ
Մոսկվայում սպասվում է մինչև 25 աստիճան ցուրտ

Ռուսաստանի Դաշնության արտակարգ իրավիճակներրի նախարարությունը նախազգուշացրել է, որ Մոսկվայում և Մոսկվայի մարզում կանխատեսվում է Ցելսիուսի սանդղակով մինչև 25 աստիճան ցուրտ: 
Ինչպես նշում է ria.ru-ն, մասնագետները մանրամասնել են, որ եղանակի ցրտելը կզգացվի առաջիկա ժամերին:

«Մոսկվայի մարզում և մայրաքաղաքում սպասվում է սառնամանիք: Օդի ջերմաստիճանը կիջնի մինչև -15-20 աստիճան, իսկ որոշ վայրերում էլ կհասնի -25-ի»,-ասվում է նախարարության տարածած հայտարարությունում:

Քաղաքի բնակիչներին ու հյուրերին խորհուրդ է տրվել հնարավորության դեպքում խուսափել տևական ժամանակ դրսում գտնվելուց, ինչպես նաև շատ տաք հագնվել՝ չցրտահարվելու համար:

Մոսկվայում անհայտ տղամարդը պատանդ է վերցրել խանութներից մեկի աշխատակցին

 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА