ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

«Քանի դեռ Ադրբեջանը շարունակում է հայատյացության քաղաքականությունը, Հարավային Կովկասում վտանգված են կայունությունն ու խաղաղությունը». Շ. Քոչարյան

22.02.2018 11:52 ՔԱՂԱՔԱԿԱՆ ԱՐՑԱԽ
«Քանի դեռ Ադրբեջանը շարունակում է հայատյացության քաղաքականությունը, Հարավային Կովկասում վտանգված են կայունությունն ու խաղաղությունը». Շ. Քոչարյան

Աժ-ում ընթանում է խորհրդարանական լսումներ` նվիրված Ադրբեջանի իշխանությունների կողմից Սումգայիթ քաղաքում հայերի նկատմամբ տեղի ունեցած ջարդերի 30 –րդ տարելիցին: «Սումգայիթյան ջարդեր, հայատյացությունը, որպես Ադրբեջանի պետական քաղաքականություն» խորհրդարանական  լսումներին մասնակցում են ինչպես պատգամավորներ, այնպես էլ պետական-հասարակական գործիչներ, ուսանողներ եւ այլք:
Սումգայիթյան ջարդերից անցել է 30 տարի, սակայն մինչ օրս միջազգային կառույցների կողմից այն չի ստացել համապատասխան գնահատական::
ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ ՇԱՎԱՐՇ ՔՈՉԱՐՅԱՆՆ անդրադառնալով սումգայիթյան ջարդերին, փաստեց, այն ժամանակ, երբ արցախահայությունը ոտքի կանգնեց, որպեսզի պաշտպանի ապրելու իր իրավունքը, տեղի ունեցավ հայոց պատմության մութ էջերից մեկը` արցախահայության խաղաղ ցույցներն ադրբեջանական իշխանությունները պատասխանեցին հակահայկական ջարդերի ալիքով. «Այս քաղաքականության առաջին դրսեւորումը եղավ Ստեփանակերտից մի քանի կիլոմետր հեռավորության վրա գտնվող Սումգայիթ քաղաքում, ջարդերը շարունակվեցին նաեւ հայաշատ այլ քաղաքաներում`Բաքվում, Կիրովաբադում: Ատելության եւ հայատյացության այս քաղաքակնությունն այսօր դարձել է Ադրբեջանի իշխանությունների ներքին եւ արտաքին քաղաքականության անքակտելի մասը, որի վրա էլ կառուցում են ադրբեջանցի ժողովրդի ինքնագիտակցությունն ու կայացումը»,-նշեց Շ. Քոչարյանը: Փոխարտգործնախարարը նաեւ նկատեց, որ այս 30 տարիների ընթացքում Ադրբեջանի իշխանությունների գործելաոճը չի փոխվել, որին հայկական կողմը եւ միջազգային հանրությունն ականատեղ եղավ 2013 թվականի, երբ հայ սպա Գուրգեն Մարգարյանին կացնահարած ադրբեջանցի սպան դատապարտվեց, այնուհետեւ Ադրբեջան վերադառնալուց հետո տեղի իշխանությունների կողմից հերոսացվեց. «2016 թվականի  ապրիլյան քառօրյա պատերազմի օրերին միջազգային հանրությունը կրկին ականատես եղավ հայերի նկատմամբ ադրբեջանցի ժողովրդի քարանձավային ատելությանը`ուղղված խաղաղ բնակչության եւ ռազմագերիների դեմ: Եւս մեկ անգամ Ադրբեջանն ապացուցեց, որ քաղաքակիրթ աշխարհի կանոններն այդ երկրի համար դատարկ հնչյուններ են»,-հավելեց Շ. Քոչարյանը: Նրա բնորոշմամբ արցախահայության խաղաղ ապրելու իրավունքին Ադրբեջանի իշխանությունների կողմից սպառնալիքի  պատասխանելու քաղաքակնության  հետեւանքով է, որ Արցախյան հիմնախնդիրը չի կարգավորվում. «Քանի դեռ Ադրբեջանը շարունակում է հայատյացության քաղաքականությունը, Հարավային Կովկասում վտանգված են կայունությունն ու խաղաղությունը»,-շեշտեց Շ. Քոչարյան:

«Պրիվետ տղերք». Քոչարյանի ակնարկած ՀՀ պետականության տակ դրված ռումբերից երկուսը պայթեց


ԶՎԱՐԹ ԽԱՉԱՏՐՅԱՆ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА