ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Թուրքիան պատրաստվում է ինքնակառավարվող տանկեր արտադրել

22.02.2018 14:26 ՄԻՋԱԶԳԱՅԻՆ
Թուրքիան պատրաստվում է ինքնակառավարվող տանկեր արտադրել

Թուրքիայի Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ իրոնք պատրաստվում են առաջիկայում արտադրել հեռակառավարվող տանկեր։

Թուրքիան ավելացրել է ԱՄՆ-ից ներկրվող մի շարք ապրանքների մաքսատուրքերը

Էրդողանը տեղեկացրել է, որ Սիրիայում իրականացվող «Ձիթենու ճյուղ» ռազմական օպերացիայի ընթացքում թուրք զինվորների կողմից օգտագործվող զենքի 65 տոկոսը թուրքական արտադրության է։

«Մենք պետք է ինքներս արտադրենք հեռակառավարվող տանկեր և մենք դա կանենք։ Եթե մենք ինչ-որ մեկից կախում ունենայինք, ապա չէինք կարողանա հասնել այս կետին։ Մենք կարողացանք հաջողության հասնել ինքներս։ Այդ են վկայում մեր հաջողություններն Աֆրինում, որտեղ սպանվել է արդեն 1780 ահաբեկիչ »,-ասել է Էրդողանը։

Էրդողանը նշել է, որ հեռակառավարվող տանկերը կօգնեն նվազեցնել Թուրքիայի զինուժի կենդանի ուժ կորուստները։

Հիշեցնենք, որ պաշտոնական Անկարայի աջակցությունը վայելող «Սիրիայի ազատ բանակ» խմբավորումը հունվարի 20-ին Թուրքիայի օդուժի աջակցությամբ ներխուժել է Սիրիայի քրդերի վերահսկողության տակ գտնվող սիրիական Աֆրին շրջան։ «Ձիթենու ճյուղ» անվանումով ռազմական գործողության վերջնական նպատակն է Սիրիայի քրդերից վերցնել Թուրքիայի հետ սահմանին ընկած 30կմ խորությամբ հատվածը և այնտեղ հիմնել անվտանգության գոտի։

 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА