ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Թուրքիայում 15 լեզու գտնվում է անհետացման վտանգի տակ. ՅՈՒՆԵՍԿՕ

22.02.2018 15:22 ՄԻՋԱԶԳԱՅԻՆ
Թուրքիայում 15 լեզու գտնվում է անհետացման վտանգի տակ. ՅՈՒՆԵՍԿՕ

UNESCO-ի ամենամյա զեկույցում այս տարի տեղ է գտել Թուրքիայում վերացման վտանգի տակ գտնվող լեզուների մի ամբողջ շարք: Համշենի հայկական բարբառը նույնպես անհետացման վտանգի տակ է: Ցուցակում ընդգրկվել են աբխազերենը, լազերենը, չերքեզերենը, պոնտական հունարենը, գնչուների կողմից կիրառվող ռոմաներենը՝ ընդհանուր 15 լեզու:  

Առավել լուրջ վտանգի տակ են Մարդինի ասորիների (սըրյանի) ասորերենի բարբառն ու գագաուզերենը:
Կովկասյան լեզվաընտանիքից ուբիխերենը, Կապադովկիայի հունարենի բարբառն ու Սիրիայի հյուսիսում և Թուրքիայի հարավ-արևելքում հիմնականում ասորիների կողմից կիրառված «թուրոյո» բարբառախմբից մլախսոն վերջնականապես վերացել են:

Պուտինը հանդիպելու է Սուդանի նախագահին, որը հետախուզման մեջ է գտնվում միջազգային դատարանի կողմից

Միավորված ազգերի Կրթության, գիտության և մշակույթի կազմակերպության զեկույցում ընդգծվում է, որ աշխարհի բնակչության մոտ 40 տոկոսը զրկված է մայրենի լեզվով կրթություն ստանալու հնարավորությունից: Կառույցի համաձայն` աշխարհում խոսվում է շուրջ 6000 լեզվով, դրանցից 2500-ը անհետացման եզրին է:

Թուրքիան Նեպալի, Պակիստանի, Բանգլադեշի, Գվատեմալայի ու մի շարք այլ երկրների հետ հայտնվել է երկրների ցուցակում, որոնք պետական կրթական ծրագրով դասավանդում են միայն մեկ լեզու: 

 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА