ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Ինչու Հայաստանը միջազգային հետախուզում չի հայտարարում Մութալիբովի եւ ադրբեջանցի այլ հանցագործների նկատմամբ

22.02.2018 18:06 ՔԱՂԱՔԱԿԱՆ ԱՐՑԱԽ
Ինչու Հայաստանը միջազգային հետախուզում չի հայտարարում Մութալիբովի եւ ադրբեջանցի այլ հանցագործների նկատմամբ

Ադրբեջանի գլխավոր դատախազությունն Ինտերպոլի գծով հետախուզում է հայտարարել Բելգիայում գործող «Հանուն արդարության եւ ժողովրդավարության Եվրոպայի հայկական ֆեդերացիայի» ղեկավար Գասպար Կարապետյանի նկատմամբ: Նշվում է, որ Կարապետյանը 2014-2018 թվականներին բազմիցս այցելել է Արցախ, որտեղի բնակավայրերում «Ադրբեջանի ինքնիշխանության եւ տարածքային ամբողջականության» դեմ կոչեր է հնչեցրել՝ միջազգային մակարդակում Արցախի Հանրապետության քարոզչության նպատակով:
Ադրբեջանի կողմից այս տեղեկատվության տարածումից հետո Եվրոպայի հայ Դատի գրասենյակըհայտարարեց, որ Ադրբեջանի՝ Ինտերպոլին ներկայացրած դիմումը՝ Գասպար Կարապետյանի ձերբակալման մասին, լիովին զուրկ է որեւէ իրավական հիմքից եւ ինքնաբերաբար մերժվելու է Ինտերպոլի կողմից: Նշվում է նաեւ, որ Ինտերպոլը նախկինում արդեն մերժել է Ադրբեջանի նմանատիպ դիմումները, որոնք զուտ քաղաքական բնույթ ունեն և ապարդյուն փորձեր են Ալիևի բռնակալ վարչակարգը միջազգային հանրությանը պարտադրելու:
«Սովորական ցեղասպանություն» նախագծի ղեկավար ՄԱՐԻՆԱ ԳՐԻԳՈՐՅԱՆԻ խոսքով` Ադրբեջանի նման գործողություններից հետո, Հայաստանը կարող է նույնն անել. «Ուղղակի զարմանում եմ, թե ինչու մինչեւ այժմ, 30 տարի անց ադրբեջանցի հանցագործներից որեւէ մեկի նկատամամբ չենք հայտարարել միջազգային հետախուզում: օրինակ Մարաղայի օմօնականների ջոկատի հրամանատարը Շահին Թագիեւի, ով Մարաղայի կոտորածի համար արժանացել է Ադրբեջանի առաջին հերոսի կոչմանը: Այսօր նա հանգիստ ապրում է Շվեդիայում: Մի քանի անգամ հայտարարել եմ, որ նրա նկատմամբ հայտարարվի միջազգային որոնում, որը չի իրականացվել»,-նշեց Մ. Գրիգորյանը: Ըստ նրա, միջազգային հետախուզում պետք է հայտարարվի նաեւ Այազ Մութալիբովի նկատմամբ, որը 1990 թվականին Բաքվում հայերի ջարդերի ժամանակ եղել է Ադրբեջանի վարչապետը.«Միջազգային որոնում պետք է հայտարարվի այն տմարդի վերաբերյալ, որը 2016 թվականի ապրիլին կտրեց Քյարամ Սլոյանի գլուխը եւ դրա համար արժանացավ պարգեւի: Սա շատ կարեւոր խնդիր է եւ փորձելով պատժել այս հանցագործներին միջազգային հետախուզումը կլինի մեկ քայլ, որպեսզի հնարավորինս  կանխենք նման հանցագործությունների իրականացումը»,-նշեց Մարինա Գրիգորյանը եւ նկատեց, որ իր թվարկածներն ընդհամենը մի քանի անուն էին, իսկ ադրբեջանցի հանցագործները բազմաթիվ են:

«Մ. Գրիգորյանի ձեռբակալությանն այսօր կողմ են պատգամավորներ, որոնց երաշխավորությամբ նույն հոդվածի կասկածանքով մարդիկ են ազատ արձակվել»


ԶՎԱՐԹ ԽԱՉԱՏՐՅԱՆ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА