ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Սիրիայի քրդական ուժերը երկրի կառավարական բանակին են հանձնել Հալեպի մի քանի շրջան

22.02.2018 20:01 ՄԻՋԱԶԳԱՅԻՆ
Սիրիայի քրդական ուժերը երկրի կառավարական բանակին են հանձնել Հալեպի մի քանի շրջան

Սիրիայի հյուսիսում գտնվող քրդական ազգային զինված ջոկատները (PYD/YPG) սիրիական բանակին են հանձնել Հալեպի նահանգի՝ ավելի վաղ իրենց ենթակայության տակ գտնված մի քանի շրջաներ, այս մասին փոխանցում է РИА Новости գործակալությունը:

ՆԱՏՕ-ն նավերը Միջերկրական ծովի արևելյան հատվածում են՝ Սիրիայի մերձակայքում

Հայտնի է, որ Սիրիայի բանակի ենթակայության տակ անցած շրջանների թվում են ալ–Հալյաքը, Բաիդինը, աշ Շաֆիֆն ու Շեյհ Խիդրը: Սպասվում է, որ մոտ ժամանակներս քրդերը բանակին կփոխանցեն Շեյխ Մաքսուդ և Աշրաֆիա շրջանները նույնպես:

Դեռևս փետրվարի 9-ին սիրիական բանակը հայտարարել էր Հալեպի ու Հոմսի նահանգներում ահաբեկիչների իսպառ մաքրման գործողության լիարժեք ավարտի մասին:

 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА