ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Այսօր լաց եղա կյանքում առաջին անգամ. Մեդվեդևա (լուսանկարներ)

23.02.2018 12:17 ՍՊՈՐՏ
Այսօր լաց եղա կյանքում առաջին անգամ. Մեդվեդևա (լուսանկարներ)

Հայկական արմատներով ռուս գեղասահորդուհի Եվգենիա Մեդվեդևան (Բաբասյան) կիսվել է տպավորություններով Փհենչհանի Օլիմպիական խաղերի` կանանց մենասահքից հետո:

Ռոնալդուի «Յուվենտուս» տեղափոխվելու նկարը ռեկորդ է սահմանել Instagram-ում (լուսանկար)

18-ամյա մարզուհին երկրորդ տեղն է զբաղեցրել` մեկ միավորով զիջելով իր հայրենակից 15-ամյա Ալինա Զագիտովային, և գնահատականների հայտարարումից հետո չի կարողացել զսպել հույզերը.

«Կյանքում առաջին անգամ լաց եղա: Չգիտեմ` ինչ կատարվեց: Լարվածություն չկար: Զգացմունքներ էին: Թեթևացա: Մենք բոլորս մարդ ենք, մեր գլուխներում տարբեր մտքեր են: Ես դրանք չբարձրաձայնեցի: Կանգ առա, մտածեցի, թե ինչ եմ ցանկանում այս Օլիմպիական խաղերից: Հասկացա, որ ցանկանում եմ այն ավարտել առանց ափսոսանքի: Սա դաս էր: Ամեն օր ,ամեն շաբաթ, ամիս և տարի պետք է ավելի լավը դառնալ: Վնասվածքի մասին չէի մտածում: Ապրում էի այսօրվա պահով: Ոչ մի բան չեմ կարող ասել մրցավարների գնահատականների մասին. ես մրցավար չեմ»,- Մեդվեդևայի խոսքերն է փոխանցում «Чемпионат»-ը:

Նշենք` Մեդվեդևան չեմպիոնության գլխավոր հավակնորդն էր, սակայն հավաքած 238,26 միավորով երկրորդ տեղն է զբաղեցրել` զիջելով ռուս գեղասահորդուհի, 15-ամյա Ալինա Զագիտովային (239,57):

600

 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА