ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Միկին դանդաղ է ադապտացվում թիմին. Վենգեր

23.02.2018 12:00 ՍՊՈՐՏ
Միկին դանդաղ է ադապտացվում թիմին. Վենգեր
Եվրոպա լիգայի ընթացիկ խաղարկության 1/16 եզրափակչի պատասխան խաղում Լոնդոնի «Արսենալը» «Էմիրեյթսում» 1:2 հաշվով պարտվեց «Էստերսունդին»: Առաջին խաղում լոնդոնյան թիմը 3:0 հաշվով հաղթանակ էր տարել, այդպիսով երկու խաղերի արդյունքում կարողացել է ապահովել հաջորդ փուլի ուղեգիրը: «Արսենալի» գլխավոր մարզիչ Արսեն Վենգերը «Էստերսունդից» կրած պարտությունից հետո մեկնաբանել է Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստ Հենրիխ Մխիթարյանի խաղը. «Միկին շատ տքնաջան աշխատեց, նա լավ հանդիպում էր անցկացրել «Էստերսունդի» դեմ անցած շաբաթ: Նա դանդաղ է հարմարվում թիմին և ընդհանուր առմամբ դրական խաղ անցկացրեց»,-ասել է Վենգերը:

Մենք երկուսով էլ ցանկանում ենք օգտակար լինել թիմին. Օբամեյանգ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА