ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Ստամբուլի հայ համայնքը ստորագրահավաք է նախաձեռնել պատրիարքի ընտրության անցկացման պահանջով

23.02.2018 13:16 ՄԻՋԱԶԳԱՅԻՆ
Ստամբուլի հայ համայնքը ստորագրահավաք է նախաձեռնել պատրիարքի ընտրության անցկացման պահանջով

Ստամբուլի հայ համայնքի նախաձեռնությամբ change.org կայքում ստորագրահավաք է սկսվել ընդդեմ փոխանորդի կողմից Պոլսո Հայոց պատրիարքարանի կառվարման, ինչպես նաեւ հանրային քվեարկության միջոցով պատրիարքի ընտրության անցկացման պահանջով:

Հնդկաստանում հայտարարել են ջրի պակասի պատճառով էկոլոգիական աղետի մոտենալու մասին

«Պահանջում ենք, որ վերջ դրվի փոխանորդի կողմից եւ պատրիարքարանի կառավարմանը եւ հանրային քվեարկության արդյունքում ընտրվի հեղինակավոր եւ արժանավոր պատրիարք՝ մեր  ավանդույթների եւ քաղաքացիական իրավունքներին համապատասխան»,–նշված է հայտարարության տեքստում։

Ստամբուլի հայ համայնքը կոչ է անում հայությանն ամեն հարթակ օգտագործել բողոքելու եւ ներկա իրողությունը մերժելու համար, իսկ Կրոնական ժողովին հիշեցնում իր պատասխանատվությունը հայության առջեւ եւ հորդորում հարգել խոստումը։ 

Կայքում ներկայումս մոտ 550 հոգի է ստորագրել խնդրագրի տակ։

Հիշեցնենք, որ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում, փետրվարի 20-23-ին տեղի ունեցած Գերագույն հոգեւոր խորհրդի ժողովում հայտարարություն է ընդունվել Պոլսո պատրիարքությունում ստեղված վիճակի վերաբերյալ, որտեղ սթափության կոչ էր արվում Բեքչյանին, Աթեշյանին, Մաշալյանին։

Ավելի վաղ ստամբուլահայ 72 մտավորականներ գրավոր կոչով էին հանդես եկել պատրիարքի ընտրության շուրջ ստեղծված իրավիճակի հետ կապված՝ կոչ անելով վերացնել փոխպատրիարք կոչվող պաշտոնը եւ նախաձեռնել պատրիարքի ընտրություններ։

Նշենք, որ արք. Բեքչյանը պարտադրված հրաժարական էր տվել, քանի որ, արք․ Աթեշյանին հաջողվել էր իշխանություններին դրդել չճանաչել Բեքչյանին որպես պատրիարքի տեղապահ։

Նշենք, որ Պոլսո հայոց պատրիարք, արք. Մեսրոպ Մութաֆյանը գտնվում է անկողնային վիճակում եւ ֆիզիկապես արդեն 10 տարի չի կարողանում իրականացնել իր պարտականությունները։ Ավելի ուշ, երբ հայ համայնքը որոշում է նոր պատրիարքի ընտրություններ անցկացնել, թուրքական կառավարությունը փոխպատրիարք է նշանակում արք. Արամ Աթեշյանին։ Նման պաշտոն չկա հայ եկեղեցում։

Հայ համայնքին սա չի բավարարում, քանի որ արք. Աթեշյանը նշանակված անձ լինելով՝ կաշկանդված է հայ համայնքին լիարժեք ծառայելու մեջ եւ իշխանամետ պահվածքով է մշտապես հանդես եկել։

Այս պայմաններում 2016–ին Ստամբուլի հայ համայնքի ճնշման տակ արք. Արամ Աթեշյանը հրաժարական է տալիս եւ պատրիարքական տեղապահի ընտրություն է անցկացվում։ Արդյունքում պատրիարքական տեղապահ է ընտրվում արք. Գարեգին Բեքչյանը։ Այնուհետ սկսվում է նոր պատրիարքի ընտրության գործընթաց, որի շրջանակներում ստեղծված պատրիարքի նախաձեռնող խումբը մի քանի անգամ դիմել է Ստամբուլի նահանգապետարանին եւ ՆԳՆ–ին, սակայն մինչ օրս պատասխան չի ստացել։

Իսկ փետրվարի 5–ին Ստամբուլի նահանգապետարանի ուղարկած նամակում նշվել է, թե Հայոց պատրիարք Մեսրոպ Մութաֆյանը դեռ ողջ է, եւ նոր պատրիարք ընտրելու համար անհրաժեշտություն դեռ չկա եւ շեշտվել, որ չեն ճանաչում արք Բեքչյանին ու նրա որոշումները օրինական չեն ընդունում։

Թուրքիայի ներկայիս իշխանությունները կհետեւե՞ն նախկին նախագահի օրինակին

Այնուհետ փետրվարի 7–ին հայ համայքնի ներկայացուցիչները հանդիպում են Թուրքիայի ՆԳ նախարարի, Ստամբուլի նահանգապետի, Ստամբուլի ոստիկանապետի, Ստամբուլի ժանդարմերիայի հրամանատարի եւ այլ բարձրաստիճան պաշտոնյաների հետ։ Հանդիպումը փաստացի անօգուտ է եղել հայ համայնքի համար, քանի որ 2 օր անց արք. Արամ Աթեշյանը կրկին դարձավ փոխպատրիարք։ ՆԳ նախարարը հայտնել է, որ հայ համայնքի հետ հաջորդ հանդիպումը տեղի է ունենալու մեկ ամսից, երբ ինքը հայերի պահանջների մասին կհայտնի նախագահին ու վարչապետին։

 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА