ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

ՀԱՐՄԱՐ ԻՐԱՎԻՃԱԿՈՒՄ ԹՈՒՐՔԻԱՆ ԿՓՈՐՁԻ ԱՌԱՋ ՏԱՆԵԼ ՆԵՈՕՍՄԱՆԻԶՄԸ

23.02.2018 19:15 ՄԻՋԱԶԳԱՅԻՆ
ՀԱՐՄԱՐ ԻՐԱՎԻՃԱԿՈՒՄ ԹՈՒՐՔԻԱՆ ԿՓՈՐՁԻ ԱՌԱՋ ՏԱՆԵԼ ՆԵՈՕՍՄԱՆԻԶՄԸ

ՀՀ պաշտպանության նախկին նախարար, գեներալ–լեյտենանտ ՎԱՂԱՐՇԱԿ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԸ մեզ հետ զրույցում, անդրադառնալով Ալիեւի այն բազմաթիվ հայտարարություններին, թե՝ Երեւանն ու Զանգեզուրը իրենց պատմական տարածքներն են, այն հիմնավորումը ներկայացրեց, որ «այդ տիպի հայտարարությունները միանգամայն տեղավորվում են պանթուրքիզմի գաղափարախոսության մեջ»: Այսինքն՝ Ալիեւը նաեւ նման հայտարարություններով փորձում է օգնել Թուրքիային՝ այդ գաղափարախոսության իրականացման հարցում: Բայց ինչքանո՞վ է մեր օրերում իրատեսական պանթուրքիստական գաղափարները: Վերջապես, ինչո՞ւ Թուրքիան չի խոսում հայկական հողերի մասին՝ էստաֆետը փոխանցելով Ալիեւին: Այս ուղղությամբ էլ ծավալվեց Վաղարշակ Հարությունյանի հետ մեր զրույցը:

5 րոպե առաջ եմ իջեցրել. Մանվել Գրիգորյանի կնոջ վարորդը հերքում է ինքնասպանության լուրը

 

«ՆԵՐԿԱՅՈՒՄՍ ԹՈՒՐՔԻԱՅԻ ՀԱՄԱՐ ԲՈԼՈՐՈՎԻՆ ԱՅԼ ՄԱՐՏԱՀՐԱՎԵՐՆԵՐ ԿԱՆ»

-Չմոռանանք, որ Հայաստանի նկատմամբ հավակնություններ Ադրբեջանն ու Թուրքիան ցուցաբերում էին դեռ այն ժամանակ, երբ հազիվ էր ԽՍՀՄ-ը փլուզվել: Օրինակ՝ Ադրբեջանի նախագահ Էլչիբեյը խոսում էր Սեւանում ոտքերը լվալու մասին, իսկ Թուրքիան այդ ժամանակ մտածում էր մինչեւ իսկ Նախիջեւանի ուղղությունից ղարաբաղյան պատերազմին խառնվելու մասին: Պատերազմի ժամանակ կար վտանգ, որ Ադրբեջանը, Թուրքիայի աջակցությամբ, կհարվածեր Նախիջեւանի կողմից դեպի Ադրբեջան ուղղությամբ՝ նպատակ ունենալով վերցնել Սյունիքի տարածքները: Նկատի ունենալով այդ սպառնալիքը, մենք նամակ էինք գրել ՌԴ պաշտպանության նախարարին, որպեսզի ռուսական մի գումարտակ տեղակայվի Սյունիքում, մյուսը՝ Արարատում: Այսինքն՝ օգտվելով ԽՍՀՄ փլուզումից առաջ եկած իրավիճակից, Թուրքիան Ադրբեջանի հետ ուղղակի ցամաքային կապ հաստատելու նպատակներ ունեցել է: Միեւնույն ժամանակ նաեւ չմոռանանք, որ Ադրբեջանի հետ նման ցամաքային կապի փորձեր արվեց նաեւ ղարաբաղյան բանակցությունների շրջանակներում: Խոսքս՝ Գոբլի առաջ քաշած Մեղրիի միջանցքի հայտնի ծրագրի մասին է, որը բանակցությունների օրակարգում էր մինչև 2000-ական թվականներ: Եվ եթե նման հարմար աշխարհաքաղաքական իրավիճակ նորից լինի, չկասկածեք, որ Թուրքիան կփորձի առաջ տանել Ադրբեջանի հետ ցամաքային կապի այդ ծրագիրը:

Իսկ թե ինչո՞ւ է քարոզչական հարթակում Թուրքիային փոխարինել Ալիեւը, ապա դա նկատվում է դեռ Դեմիրելի ժամանակներից: Վերջինս՝ 1990-ականների սկզբներին Թուրքիայի իշխող կուսակցության հավաքներից մեկի ժամանակ բացատրել էր, որ սխալ կլինի, եթե հենց իրենք այդ քարոզչությունն իրականացնեն: Այսինքն, երբ Հայաստանի անկախացումից հետո ընթացք ստացավ Ցեղասպանության ճանաչման հարցը, ապա, ըստ Դեմիրելի՝ Թուրքիան բացահայտորեն հակահայկական ծրագրերից խոսելով, կարող էր անուղղակիորեն հաստատել, որ ինչպես Ցեղասպանությունը, այնպես էլ՝ հայկական տարածքների նկատմամբ հավակնությունները մեկ ընդհանուր ծրագրի մաս էին, ինչը քաղաքակիրթ աշխարհը հազիվ թե ընդուներ: Ուստիեւ, հենց Ադրբեջանն էլ 1990-ականների սկզբներից սկսած հետեւողականորեն առաջ է տանում այդ թեման: Թուրք-ադրբեջանական դաշինքը դերերի բաշխում է իրականացրել. Ալիեւը սպասարկում է նեոօսմանիզմի գաղափարախոսության մի հատվածը՝ ցամաքային կապ Թուրքիայի եւ Ադրբեջանի միջեւ, իսկ Թուրքիան իր վրա է վերցրել ռազմաքաղաքական աջակցությունը Ղարաբաղյան հակամարտության եւ Խոջալուի «ցեղասպանության փաստի» հաստատման հարցում:

Մեծ Բրիտանիայի թագավորական ընտանիքում առաջին անգամ տեղի կունենա նույնասեռականների հարսանիք

- Խնդրին մոտենանք նաեւ այս կողմից. վերջին անգամ Ալիեւը Զանգեզուրի եւ Երեւանի նկատմամբ նկրտումների մասին խոսեց, երբ նոր էին Մինսկի խմբի համանախագահները այցելել Բաքու: Ընդ որում, այդ այցի շրջանակներում հայտարարվեց, որ սահմանային միջադեպերի կանխարգելման մեխանիզմների, այն է՝ Վիեննայի եւ Սանկտ Պետերբուրգի պայմանավորվածությունների ուղղությամբ կա որոշակի առաջընթաց: Այն, որ այդ մեխանիզմների կիրառումը Բաքվի համար ամենաանցանկալի սցենարներից է, հայտնի բան է: Բայց եթե կա առաջընթաց, ապա դա նշանակում է, որ Ալիեւը չուզենալով, այդ ուղղությամբ քայլեր է կատարում: Իսկ դա հուշում է, որ առկա է համանախագահ երկրների, այն է՝ ժամանակակից աշխարհի հիմնական ուժերի՝ ՌԴ-ի, ԱՄՆ-ի եւ ԵՄ-ի կողմից ճնշում այդ հարցում: Ուրմեն՝ ինչքանո՞վ է լուրջ, որ այդ ճնշման պարագայում անգամ Ալիեւը խոսում է պանթուրքիստական ծրագրերից:

- Թե ինչու է Ալիեւը սկսում համաձայնել (եթե, իհարկե, ինչ-որ պահի ամեն ինչից կրկին չհրաժարվի) հրադադարի խախտման մեխանիզմների ներդրման հետ, իհարկե, միանգամայն ճիշտ է, որ աշխարհաքաղաքական այդ երեք ամենաազդեցիկ կենտրոններից կա ճնշում, եւ Ալիեւը չի կարողանում դրան դիմադրել: Առավել եւս, որ նա իրականացնում է քաղաքականություն, որը հակասում է այդ ուժերի տարածաշրջանային շահերին: Մասնավորապես՝ ՌԴ-ի համար (չմոռանանք նաեւ Իրանին) այդ նեոօսմանիզմի ծրագրերը, ինչ խոսք, լուրջ խնդիրներ են եւ դրանց բոլոր միջոցներով կփորձեն հակազդել: Միեւնույն ժամանակ, չմոռանանք նաեւ Ադրբեջանի նախագահական ընտրությունների անցկացման ժամկետը տեղափոխելու հանգամանքը: Թե ինչո՞ւ Ալիեւը գնաց դրան, սա առանձին թեմա է: Բայց անկախ պատճառներից, ընտրությունների այդ տեղափոխումը Ադրբեջանի հանդեպ ճնշումների նոր հարթություն է ձեւավորում, եւ դա թուլացնելու համար Ալիեւը նաեւ սահմանային մեխանիզմների հետ կապված է ստիպված որոշ զիջումներ կատարել: Ինչ խոսք, որ ներկա իրողությունների պարագայում նեոօսմանիզմի ծրագրերի իրագործման ռեալ հիմքեր չունեն: Առավել եւս, որ ներկայումս Թուրքիայի համար բոլորովին այլ մարտահրավերներ կան. նա բարդ վիճակում է սիրիական խնդրում, լուրջ հակասությունների մեջ է Արեւմուտքի հետ, իսկ նեոօսմանիզմի ծրագրերն այս պահին առաջ տանելու փորձերը կտրուկ կսրեն նաեւ ՌԴ-ի եւ Իրանի հետ հարաբերությունները: Բայց Ալիեւը ոչ թե այս պահին այդ ծրագրերն իրագործելուց է խոսում, այլ ներկայացնում է իրենց ռազմավարական նպատակները: Չնայած՝ անգամ այդ մասին խոսելու համար իրավիճակը ամենեւին էլ հարմար չէ: Բայց նաեւ չմոռանանք, որ ղեկավարներն էլ կարող են իրենց հաշվարկներում սխալվել:

Առաջիկա 6 շաբաթվա ընթացքում Մարսը կգտնվի Երկրից ամենամոտ հեռավորության վրա

- Նման մեկ հանգամանք եւս նկատենք. նշեցիք, որ մինչեւ 2000-ականները ԱՄՆ-ն օրակարգում էր պահում Պոլ Գոբլի առաջարկի հիման վրա մշակված, այսպես կոչված, Մեղրիի միջանցքի ծրագիրը, որը նեոօսմանիզմի դրվագներից մեկն էր: Բայց ներկայումս, մասնավորապես՝ Ղարաբաղի խնդրի շուրջ ԱՄՆ-ի մոտեցումը համընկնում է ՌԴ-ի եւ Ֆրանսիայի մոտեցումներին, որոնց հիմքում կա մի կողմից Ղարաբաղի ինքնորոշման իրավունքի ճանաչումը, մյուս կողմից՝ չկա նման միջանցքի ստեղծման գաղափար: Այսինքն՝ ԱՄՆ-ն հրաժարվե՞լ է պանթուրքիզմի աջակցության երբեմնի դիրքերից:

- Պետք է տարբերել պետությունների երկարաժամկետ եւ կարճաժամկետ շահերը: Ինչո՞վ կարող է նեոօսմանիզմը ձեռնտու լինել ԱՄՆ-ին: Եթե Թուրքիան գտնվի ամերիկյան քաղաքական վերահսկողության տակ, ու միաժամանակ իրականություն դառնան նեոօսմանիստական ծրագրերը, ապա այդ կերպ ԱՄՆ-ն կկարողանա վերահսկողության տակ պահել Թուրքիայից մինչեւ Կենտրոնական Ասիա ողջ գոտին՝ ՌԴ-ին կտրելով հարավային ուղղությունից եւ մասնավորապես՝ Իրանից: Ընդ որում, դա նաեւ Չինաստանին ուղղված ծանր հարված կդառնար: Իսկ թե ինչ սպառնալիք կլիներ Հայաստանի համար, ասելն ավելորդ է: Այլ հարց է, որ ներկայումս Թուրքիան ԱՄՆ-ի վերահսկողությունից դուրս է, եւ այդ երկու երկրները բավականին սուր հակամարտության մեջ են: Սակայն դա չի կարելի դիտարկել որպես ԱՄՆ-Թուրքիա հակասություն, դա ԱՄՆ-Էրդողան հակասությունն է: ԱՄՆ-ն խնդիր ունի Էրդողանի հետ եւ ոչ թե՝ Թուրքիայի, որը, ի վերջո, շարունակում է մնալ ՆԱՏՕ-ական պետություն:

- Բայց Էրդողանը, չնայած՝ անգամ «գունավոր հեղափոխության» փորձ արվեց, մնում է իր պաշտոնին: Եվ, ըստ ամենայնի, դեռ երկար կմնա:

- Այդ պատճառով էլ կա ներկայիս հակամարտությունը ԱՄՆ-ի եւ Թուրքիայի միջեւ:

«ԱԼԻԵՎՆ ԱԿՆԿԱԼՈՒՄ Է ԹՈՒՐՔԻԱՅԻՑ ԱՎԵԼԻ ՄԵԾ ԱՋԱԿՑՈՒԹՅՈՒՆ ՍՏԱՆԱԼ»

-Վերադառնանք Ադրբեջանի նախագահական ընտրություններին: Ալիեւն ինչո՞ւ դրանք առաջ բերեց:

- Այստեղ, իհարկե, մի քանի գործոն կա: Սակայն հիմնական մեխը, ըստ իս, հետեւյալն է: Ալիեւը գնահատել է, որ աշնանը, երբ պետք է լինեին ընտրությունները, իրավիճակը կարող է սրվել: Նախ՝ երկրի ներսում ընդդիմությունը շատ ավելի պատրաստված կլինի, առավել եւս, որ նկատվում է նաեւ ընդդիմությանը ցուցաբերվող արտաքին օժանդակությունը: Նկատի ունեմ Արեւմուտքի հետ Ալիեւի հակասությունները, որոնք միայն խորացման միտում են ցուցաբերում: Ժամկետի տեղափոխման դեպքում ընդդիմությանը նախապատրաստվելու ժամանակ չի մնում: Հաջորդը՝ Թուրքիայի շուրջ ձեւավորված բարդ իրավիճակն է: Եվ այստեղ էլ նկատվում է, որ խնդիրները գնալով միայն խորանում են: Ալիեւը, այս ամենը գնահատելով, հասկացել է, որ հոկտեմբերին կարող է եւ իր համար ոչ նպաստավոր իրավիճակ լինել: Եվ ռիսկի չգնալու համար առաջ բերեց ընտրությունները:

Թուրքիան սեփական գիտակայանը կկառուցի Անտարկտիկայում. Էրդողան

- Իսկ Արցախի գործոնն այստեղ չե՞ք տեսնում: Ի վերջո, ակնհայտ է, որ այս ուղղությամբ եւս խորացող ճնշումներ կան:

- Այո, այդ գործոնն էլ կա, եւ, կրկնեմ, ճնշումները թուլացնելու համար է, որ Ալիեւն ընդառաջ է գնում սահմանային միջադեպերի մեխանիզմների ներդրմանը: Բայց հազիվ թե այդ հարցում մինչեւ վերջ գնա, քանի որ հենց այդ սահմանային սուր իրավիճակն է Արցախի ուղղությամբ ադրբեջանական քաղաքականության առանցքը: Ի վերջո, կա հակամարտության կարգավորման երկու տարբերակ՝ ռազմական եւ բանակցային: Ռազմական տարբերակով՝ լայնածավալ պատերազմի միջոցով ի վիճակի չէ խնդիրը լուծել: Բանակցություններն էլ ընթանում են իր համար ոչ ցանկալի հունով՝ համանախագահ երկրներն օրակարգում են պահում Արցախի ինքնորոշման սկզբունքը: Մնում է սահմանային լարվածության միջոցով նախ՝ ձգձգել բանակցությունները, ապա՝ Հայաստանի ներսում լարվածություն առաջ բերել այն հաշվարկով, որ դա կարող է թուլացնել մեր երկրի բանակցային դիրքերը:

- Իսկ արտաքին ճնշումները կարո՞ղ են այն խորությանը հասնել, որ Ալիեւը ռեալ զիջումների գնա: Ի վերջո, գանք այն մտքին, որ երբ Ալիեւը խոսում է նեոօսմանիզմից, դրանով նաեւ ՌԴ-ի համար է օրակարգային դարձնում արցախյան խնդրի կարգավորումը՝ նեոօսմանիստական միջանցքը բացառելու համար:

- Իհարկե, նման հայտարարությունները, կրկնեմ, դեմ է ՌԴ-ին, Իրանին, Չինաստանին: Բայց նաեւ, Ալիեւը, թերեւս, նման հայտարարություններով ակնկալում է Թուրքիայից ավելի մեծ աջակցություն ստանալ: Չբացառենք, որ ճնշումները կարող են եւ խորանալ: Սակայն Ալիեւը պետք է որ դա էլ հաշվարկած լիներ: Եվ եթե գնում է այդ քայլին, նշանակում է, որ նրա համար Թուրքիայի աջակցությունը մնում է ավելի կարեւոր, քան այդ ճնշումները: Բայց թե ինչքանով են նրա հաշվարկները ճիշտ կամ սխալ, ժամանակը ցույց կտա: Վերջապես հաշվի առնենք նաեւ, որ ինչքան էլ Թուրքիան մի կողմից գնում է ՌԴ-ի հետ հարաբերությունների սերտացման, անգամ՝ ՆԱՏՕ-ի եւ ԱՄՆ-ի դժգոհությունն առաջ բերած այնպիսի քայլերով, ինչպիսին է՝ C-400 համակարգերի ձեռք բերումը, մյուս կողմից հայտարարում է, թե, ասենք, Ղրիմը չի ճանաչում ՌԴ-ի կազմում: Այսինքն, եթե տարածաշրջանային որոշ հարցերի շուրջ կա շահերի ժամանակավոր համընկնում, ապա ռազմավարական հարցերում շահերը չեն համընկնում: Ի վերջո, չմոռանանք, որ ներկայումս ՌԴ-ն լրջորեն վերակառուցում եւ վերազինում է իր Հարավային ռազմական օկրուգը: Իսկ դա նշանակում է, որ այդ ուղղությամբ ՌԴ-ն սպառնալիք տեսնում է: Եվ նկատի առնենք, թե որ ուղղությամբ է այդ օկրուգի գործունեությունը նախատեսված:

Իրանական լրատվական դաշտը ոչ միանշանակ է անդրադարձել նախիջեւանյան իրադարձություններին.իրանագետ

- Այսինքն՝ Թուրքիայի՞ց վտանգ, թե, այսպես ասեմ, ՆԱՏՕ-ի անդամ Թուրքիայից:

- Այն, որ ՌԴ-ի համար հիմնական սպառնալիքն ԱՄՆ-ի հետ հակամարտությունն է, պարզ է: Դրան հաջորդում է ՆԱՏՕ-ի հետ հակամարտությունը, եւ, բնական է, սպառնալիք է նաեւ ՆԱՏՕ-ի անդամ Թուրքիան: Սա ակնհայտ է:

 

«ԶԵՆՔԻ ԳՆՈՒՄՆԵՐԸ, ՈՐ ՄԵՆՔ ԻՐԱԿԱՆԱՑՐԵԼ ԵՆ ՌԴ-ԻՑ, ՉՆՉԻՆ Է»

-Վերջին օրերին ԱՄՆ-ՌԴ հարաբերությունները սրող հերթական դրվագը նկատվեց, որը եւս կարող է ազդել տարածաշրջանի վրա: Խոսքը ռուսական զենք արտադրող ընկերությունների նկատմամբ ամերիկյան պատժամիջոցների մասին է: Ավելի կոնկրետ, Վաշինգտոնի այն սպառնալիքի, որ պատժամիջոցների տակ կարող են հայտնվել այդ ընկերությունների հետ համագործակցողները: Դա ի՞նչ է խոստանում մեր տարածաշրջանին:

- Զենքի այն գնումները, որ մենք իրականացրել են ՌԴ-ից, չնչին ծավալներ ունի: Տարեկան կտրվածքով, ՌԴ-ից զենքի գնորդների ցանկում Հայաստանը չի էլ երեւում, բայց ահա Ադրբեջանը եւ Թուրքիան երեւում են: Այսինքն, եթե լինի պատժամիջոցների խնդիր, ապա դա առաջին հերթին կարող է Ադրբեջանի եւ Թուրիայի նկատմամբ կիրառվել: Չմոռանանք, որ վերջերս կայացած Թիլերսոն-Էրդողան հանդիպման ժամանակ պետքարտուղարն ուղղակիորեն սպառնաց, որ ռուսական C-400-ների գնումը կարող է հետեւանքներ ունենալ: Բայց եթե գործնականում նման պատժամիջոցների խնդիր լինի, ապա Ադրբեջանը կարող է զենք գնել այլ աղբյուրներից: Մեր պարագայում ռուսական զենքը հիմնականում ստացվում է այլ ծրագրերով: Եթե անգամ այս պարագայում լինի Հայաստանի նկատմամբ պատժամիջոցների առաջարկ, բնական է, որ մենք ոչ մի պարագայում չենք կարող հրաժարվել ռուսական զենքից: Հակառակ դեպքում, եթե ենթարկվենք, իսկ Ադրբեջանը զենք գնի այլ երկրներից, ապա դա կհանգեցնի տարածաշրջանային ռազմական բալանսի խախտմանը: Իսկ դա կտանի պատերազմի:

- Չմոռանանք, որ ամերիկյան հետախուզությունը վերջերս ակնարկել էր նման պատերազմի մասին:

- Այո, բայց հարցն այն է, որ ներկայումս պատերազմի տեսանելի նախապայման չկա: Այլ բան, որ ռազմական հավասարակշռության խախտման դեպքում՝ նման նախապայման կառաջանա: Այսինքն, սա կարող է նաեւ ՌԴ-ին եւս մեկ պատերազմի մեջ ներքաշելու փորձ լինել:

ՔԵՐՈԲ ՍԱՐԳՍՅԱՆ

Ադրբեջանը Վրաստանում ներդրումներ իրականացնող երկրների ցանկում զիջել է առաջնորդի դերը

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА