ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

«Մարտի 1-ի գործը չի վերաբացվելու, անհնար է»

23.02.2018 19:45 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԹԵՄԱ
«Մարտի 1-ի գործը  չի վերաբացվելու, անհնար է»

ՀՀ ԱԺ նիստերի դահլիճում այսօր` փետրվարի 23-ին, տեղի ունեցավ ԱԺ «Ելք» խմբակցության նախաձեռնած խորհրդարանական լսումները` «2008 թվականի մարտի 1-2-ի իրադարձությունների վերաբերյալ»: Հիշեցնենք, որ օրեր առաջ էլ, «Ելք» խմբակցությունը համանուն հայտարարության նախագիծ էր ներկայացրել ԱԺ պետական-իրավական եւ մարդու իրավունքների պաշտպանության հարցերի մշտական հանձնաժողով, որտեղ էլ, իհարկե, հնչեցին ընդդիմադիր քաղաքական գնահատականներ: Վերոնշյալին անդրադառնալով` նույն հանձնաժողովի նախագահի թեկնածու առաջադրված, ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր, նախկին գլխավոր դատախազ ԳԵՎՈՐԳ ԿՈՍՏԱՆՅԱՆԸ տվեց իրավական գնահատական:

«Միակը, ով հող տալու կողմնակից է եղել եւ կա, առաջին նախագահ Տեր-Պետրոսյանն է»

-Նախ` իմ կենսագրության ամբողջ ընթացքում ես հարցերին մոտեցել եմ պրոֆեսիոնալ, իրավական հարթությունից: Ինչ վերաբերում է նրան, որ սա քաղաքական մարմին է, քաղաքական ամբիոն է, քաղաքական հարց է, ապա քաղաքական ամբիոնը չի կարող լինել ապրիորի: Ցանկացած քաղաքական հարց, ելույթ, ուղղվածություն, խնդիր իր հիմքում ունի կամ պետք է ունենա որեւէ հիմնավորում` կլինի իրավական, տնտեսական, թե` սոցիալական: Եվ այնպիսի տպավորություն է ինձ մոտ, գուցե` սխալ, որ եթե որեւէ մեկը մի բան է ասում, որի հիմնավորումը չի կարող տալ կամ մի բան է ասում` որի համար չի ուզում պատասխանատվություն կրել, ասում է` դրա անունը քաղաքական է: Ես քաղաքական գործիչ ինձ չեմ համարում, բայց չեմ կարծում, որ քաղաքական նշանակում է` առանց որեւէ հիմնավորման: Եվ ինձ համար իմ պահանջն իրենց ուղղված հետեւյալն է` ինչ որ ասում եք, եկեք հիմնավորում տանք: Այդ թվում քաղաքականը եւս իր հիմքում պետք է ունենա հիմնավորում: Կարող է այդ հիմնավորման հետ համաձայն չլինեմ, բայց հիմնավորում պետք է լինի եւ հանձնաժողովի ամբողջ նիստի ընթացքում, երբ հարցեր էի բարձրացնում, չէի խնդրում, որ ինձ ճշգրիտ իրավական պատասխաններ տային, բայց, ուղղակի, խնդրում էի` որեւէ հիմնավորում տրվի:

– ԱԺ «Ելք» խմբակցության պատգամավոր Էդմոն Մարուքյանը նշում էր, որ հենց քաղաքական առումով պետք է հիմք դնել` մարտի 1-ի գործը վերաբացելու համար: Ի՞նչ կասեք այս մասին:

– Գործերը վերաբացվում է երկու հիմքով` կա՛մ նոր հանգամանքի, կա՛մ նոր ի հայտ եկած հանգամանքի դեպքում: Ուզում եք 38 հատ հայտարարություն ընդունեք Ազգային ժողովում, ուզում եք` 200 հատ, կամ ամեն օր հայտարարություն ընդունենք, միեւնույնն է, քանի այդ հիմքերը չկան, այդ գործերը չի վերաբացվելու, անհնար է:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА