ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

«Ինչպես 80-ականներին, այնպես էլ հիմա, Ադրբեջանում չեն կարողանում մարսել Արցախի ինքնորոշման հարցը»

23.02.2018 13:59 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՔԱՂԱՔԱԿԱՆ ՀԱՆՐՈՒԹՅՈՒՆ ԱՐՑԱԽ
«Ինչպես 80-ականներին, այնպես էլ հիմա, Ադրբեջանում չեն կարողանում մարսել Արցախի ինքնորոշման հարցը»

«Իրավունքի» հետ զրույցում անդրադառնալով լայնածավալ պատերազմի վերսկսման հնարավորությանը, որի մասին անդրադարձ է կատարվել ԱՄՆ հետախուզության ծառայության վերջին զեկույցում Արցախի հանրապետության ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանը նկատեց.

«Մեջքիս կոտրվածքն այնքան ցավ չի պատճառում, ինչքան փշրված հավատս»

-Բազմիցս նման զգուշացումներ եղել են: Սա ցույց է տալիս տարածաշրջանում պայթյունավտանգ իրավիճակը, բայց չեմ կարծում, թե Ադրբեջանը պատրաստ է նման գործողությունների: Դրա համար կողքից օգնող գործոններ պետք է լինեն: Մենք պետք է աշխատենք այդ բոլոր սպառնալիքները չեզոքացնելու համար:

- Իսկ ի՞նչ կասեք Ալիեւի վերջին հայտարարության մասին:

Շատ բան չի փոխվել, 30 տարի հետո էլ պարզ է, որ Ադրբեջանի իշխող վերնախավում վերաբերմունք չի փոխվել, և ինչպես 80-ականներին, այնպես էլ հիմա, նրանք չեն կարողանում մարսել Արցախի ինքնորոշման հարցը: Բայց սա մեզ չի կարող կանգնեցնել: Այն, ինչ որոշվել է 88թ.-ին, մեկընդմիշտ է:

Հ.Գ. Իսկ, ինչո՞ւ Սումգաիթյան ջարդերը ժամանակին չորակվեց, որպես ցեղասպանություն եւ արդյո՞ք ժամանակը չէ, որ ներկայիս իշխանություները դա անեն, կարդացեք «Իրավունքի» առաջիկա տպագիր համարում:

ԻԼՈՆԱ ԱԶԱՐՅԱՆ

 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА