ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Թուրք նախարար. Անկարան և Բաքուն կարող է հրաժարվեն դոլարից

23.02.2018 15:57 ՄԻՋԱԶԳԱՅԻՆ
Թուրք նախարար. Անկարան և Բաքուն կարող է հրաժարվեն դոլարից

«Ադրբեջանի և Թուրքիայի համար շատ կարևոր է ազգային տարադրամի օգտագործումը առևտրում։ Այս կապակցությամբ Թուրքիայի և Ադրբեջանի նախագահները համապատասխան ցուցումներ են տվել իրենց երկրների կենտրոնական բանկերին։ Ներկայումս տեխնիկական աշխատանքները գործնականում ավարտված են»,– ասել է Թուրքիայի էկոնոմիկայի նախարարը։

Թուրքիան սեփական գիտակայանը կկառուցի Անտարկտիկայում. Էրդողան

Նախարարը նշել է երկու երկրների միջև օրեցոր ամրացող համագործակցությունը, այնպիսի խոշոր նախագծեր, ինչպիսիք են Տրանսանատոլիական գազամուղը, Բաքու–Թբիլիսի–Կարս երկաթուղին, Բաքու–Թբիլիսի–Ջեյհան նավթամուղը։ Նա նաև առանձնացրել է Ադրբեջանի պետնավթընկերության (SOCAR) ներդրումային նախագծերը Իզմիրում, նավթաքիմիական Petkim համալիրը. «Թուրքիան աջակցում է այս նախագծերի իրականացմանը։ Այս գործոնները նպաստում են երկու երկրների զուգահեռ տնտեսական զարգացմանը»։ Նա նշել է, որ ներկայումս քննարկումներ են գնում երկու երկրների միջև ազատ առևտրի վերաբերյալ։ Խոսելով Նախիջևանի Ինքնավար Հանրապետության մասին՝ նախարարը նշել է, որ Թուրքիան հատուկ արտոնություններ է տրամադրում Նախիջևանին։ Նա նշել է, որ Նախիջևանում արտադրվող բոլոր ապրանքները ազատ անցնում են սահմանով։

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА