ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Մակրոնը օրը երկու անգամ գինի է խմում և չի ուզոմ խստացնել ալկոհոլի մասին օրենքը

23.02.2018 16:25 ՄԻՋԱԶԳԱՅԻՆ
Մակրոնը օրը երկու անգամ գինի է խմում և չի ուզոմ խստացնել ալկոհոլի մասին օրենքը

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հայտարարել է, որ թույլ չի տա հավասարեցնել գինին թունդ ալկոհոլային խմիչքների հետ, և որ ինքն էլ օրը երկու անգամ գինի է խմում։ Այս մասին հաղորդել է France Info ռադիոկայանը։ Մակրոնի խոսքերով՝ հասարակությունը բախվել է մի խնդրի, երբ երիտասարդները ավելի հաճախ են հարբում թունդ ալկոհոլային խմիչքներ օգտագործելու արդյունքում, բայց գինին դրան դասել չի կարելի։

Հնդկաստանում հայտարարել են ջրի պակասի պատճառով էկոլոգիական աղետի մոտենալու մասին

«Երիտասարդները գնալով ավելի շատ են հարբում թունդ ալկոհոլից կամ գարեջրից, բայց գինու դեպքում դա այդպես չէ։ Անձամբ ես ամեն օր՝ ցերեկն ու երեկոյան գինի եմ խմում»,– ասել է Ֆրանսիայի նախագահը։

Նա նաև նշել է, որ քանի դեռ ինքն է իշխանության ղեկին, ալկոհոլային խմիչքների կամ ծխախոտի օգտագործման հետ կապված օրենսդրական որևէ փոփոխություն չի լինելու։

Օրենքների խստացման վերաբերյալ հարցը բարձրացրել էր Ֆրանսիայի առողջապահության նախարար Անյես Բուզինը՝ փետրվարի սկզբին։ Նրա խոսքերով՝ «գինու արդյունաբերությունը թույլ է տալիս մտածել, թե գինին տարբերվում է մյուս ալկոհոլային խմիչքներից և օգտակար հատկություններ ունի, բայց հասարակության առողջության տեսանկյունից դա լրիվ նույնն է, ինչ օղի խմես կամ վիսկի»։

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА