ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Տեխաշխատողը «դիվերսիա՞» էր կազմակերպել Աշոտ Մելքոնյանի դեմ

23.02.2018 17:15 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՔԱՂԱՔԱԿԱՆ
Տեխաշխատողը «դիվերսիա՞» էր կազմակերպել Աշոտ Մելքոնյանի դեմ

Այսօր ՀՀ ԳԱ-ում` «Արցախը Հայոց պետականության համար պայքարի քառուղիներում» կայացած միջազգային գիտաժողովը մեկնարկեց տեխնիկական խոտանով: Մասնավորապես, գիտաժողովի կազմակերպչին` Պատմության ինստիտուտի տնօրեն Աշոտ Մելքոնյանին, այսպես ասած, «քաշեցին» բարձրախոսներն ու պրոյեկտորը: Նա անհանգստացած կանչեց տեխաշխատողին, որպեսզի վերջինս արագ շտկի ստեղծված իրավիճակը: Մինչ տեխաշխատողը փորձում էր հասկանալ, թե ինչումն է բանը` պարոն Մելքոնյանը նյարդայնացած այս ու այն կողմ գնալով բարձրաձայն ասաց.«Չեմ հասկանում, դիվերսիա են կազմակերպել»: Թե, ովքեր կամ ինչու պետք է վերջինիս հանդեպ «դիվերսիա» կազմակերպել ցանկանային` կիմանա հենց ինքը` Մելքոնյանը, բայց այն, որ փաստորեն «դիվերսիան» շարունակվեց նաեւ գիտաժողովի ընթացքում, երբ գիտաժողովի մասնակից Մոդեստ Կոլերովի զեկույցի ընթացքում հանկարծ բարձրախոսը սկսեց իր ֆունկցիան չկատարել` փաստ է: 

Հայաստանը Կուբայի, Իրանի և Նիկարագուայի հետ դեմ է քվեարկել Մերձդնեստրի հարցով հակառուսական բանաձևին

Նշենք, որ գիտաժողովին ներկա էին Արցախի հանրապետության նախագահ Աշոտ Ղուլյան, Սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյան, ԱԳՆ նախարարի տեղակալ Շավարշ Քոչարյանը, ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը, ԱԺ պատգամավոր Հայկ Բաբուխանյանը, ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանը եւ մի շարք այլ հյուրեր: Որոնց թվում էին ռուս քաղաքագետ Ստանիսլավ Տարասովը, REX գործակալության ղեկավար, քաղաքագետ Մոդեստ Կոլերովը: Գիտաժողովի ընթացքում ներկայացվելիք զեկույցներում համակողմանիորեն անդրադարձ եղավ Հայոց պետականության կայացման ու պահպանման համար համընդհանուր պայքարի համատեքստում Արցախի հիմնահարցին:

ԻԼՈՆԱ ԱԶԱՐՅԱՆ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА