ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

«Գենոցիդն ինչու մերժվեց…». Ռուզան Ասատրյան

23.02.2018 17:38 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԹԵՄԱ
«Գենոցիդն ինչու մերժվեց…». Ռուզան Ասատրյան

Իսրայելի Քնեսեթի լիագումար նիստում օրեր առաջ առաջին անգամ քննարկվեց Հայոց ցեղասպանության օրը նշելուն վերաբերող նախագիծը, որի հեղինակն էր ընդդիմադիր «Յեշ Աթիդ» («Կա ապագա») կուսակցության խորհրդարանական խմբակցության ղեկավարը: Այն ձայների 41 դեմ, 28 կողմ եւ ոչ մի ձեռնպահ հարաբերակցությամբ մերժվեց: Անդրադառնալով վերոնշյալին` գրողհրապարակախոս, «Մայրազոր» նախաձեռնության հիմնադիր ՌՈՒԶԱՆ ԱՍԱՏՐՅԱՆՆ ընդգծում է. «Երկրիս հին ու նոր իմաստուններ, ասեք ինձ խնդրեմ, Իսրայելը պատմական քառուղիներում գոնե մեկ անգամ հայերիս նկատմամբ բարի գործ արե՞լ է, թե` ոչ: Այս անգամ էլ նրանք հրաժարվեցին ընդունել Հայոց ցեղասպանությունը, այնպիսի ծիծաղելի պատճառաբանությամբ, որ անգամ Ալիեւը քթի տակ երեւի ժպտացել է, այն է՝ ... քանի որ հայերը խախտել են Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը… ի՜նչ եք ասում, քրքրեք Հայաստանի հնագույն քարտեզներն ու ձեռագրերը, դուք նրանցից շատ կունենաք ձեր գաղտնարաններում եւ տեսեք թե՝ Բոսֆոր Դարդանելից Կասպից Ծով հասնող Հայաստանից ի՜նչ եք թողել երկրի երեսին, որպես հայկական բնակատեղի...»:

«Թշնամին մեր ձեռքով է մեզ ոչնչացնում…». Ռուզան Ասատրյանն ահազանգում է

Մտավորականը մի շարք հարցեր է բարձրացնում` մասնավորապես նշելով. «Ո՞վ սուլթան Համիդին հրահրեց հայկական կոտորածների, ովքե՞ր էին երտթուրքերը,ինչպե՞ս ձեւավորեցին Ադրբեջանը եւ ո՞ւմ միջոցով, ինչպե՞ս Ստալինը դավադրաբար Բերիայի եւ բաղիրովների հետ Հայաստանը չորս մասի բաժանեցին, խախտեցին մեր երկրի տարածքային ամբողջականությունը, այն էլ՝ ինչպե՜ս եւ որքա՜ն, այդ մասին դուք ինչո՞ւ մի անգամ չեք հիշատակում, հիմա ի՞նչ խնդիր ունեք, մեկ անգամ աշխարհի բեմերից ելույթ ունեցաք 100 տարուց ավել շրջափակման մեջ գտնվող հին ու ազնվական ժողովրդին իր լեռների մեջ խեղդամահ անողների դեմ, իհարկե՝ ոչ»:

Եզրափակելով խոսքը` Ռ. Ասատրյանը հավելում է. «Մորգենթաուներից ու Ֆրանց Վերֆելներց շնորհակալ ենք, նրանք ազգից վեր՝անհատականություններ էին եւ վերջապես՝ լինելով նույն ճակատագրի տեր ու տաղանդավոր, ինչ կա ձեր եւ մեր՝ հայերիս միջեւ, որ հազարամյակներ չեք կարողանում կիսել, եւ փոխանակ սեփական արմատներին մոտ կանգնած ազգին պաշտպանելու, անհայրենիք վաչկատուներին եք հովանավորում: Կրկնում եմ՝ հայերս հանդուրժող, բարի եւ  ազնվական ազգ ենք, եւ խորապես համոզված ենք, որ գետերը օվկիանոս են գնում»:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА