ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

«Բաքվից եկածներս այդպես էլ չդարձանք մեր հայրենիքի լիիրավ քաղաքացի»

24.02.2018 12:18 ՀԱՆՐՈՒԹՅՈՒՆ ՍՈՒՄԳԱՅԻԹ 30
«Բաքվից եկածներս այդպես էլ չդարձանք մեր հայրենիքի լիիրավ քաղաքացի»

30 տարի է անցել այն սումգայիթյան ջարդերից, բայց այդ ոճրագործությունների ականատեսների հիշողություններում դեռ թարմ են այդ դաժան օրերին իրենց վերապրածը: Այսօրվա մեր զրուցակիցը` Ռիտա Ասատրյանի ընտանիքը, Բաքվում թողել է ամեն ինչ. «Տուն, գույք, աշխատանք, հարգանք, ընկերներ, բայց դա դեռ տանելի է: Բայց ո՞նց մոռանամ, որ այդ անխիղճ գազանները, որոնք մարդ կոչվելու իրավունք չունեն, կացնի մի քանի հարվածներով մեր տան մեջ սպանեցին եղբորս, ում գրկին այդ ժամանակ յոթ ամսական որդին էր»: Ապա տիկին Ռիտան արցունքն աչքերին շարունակեց հիշել.

«ԲՌՆԱԲԱՐԵՑԻՆ, ԱՊԱ ԴԱՆԱԿՈՎ ՎԻՐԱՎՈՐԵՑԻՆ 16-ԱՄՅԱ ԶԱՐՄՈՒՀՈՒՍ»

- Գիշերվա ժամը երեքն էր, գոռում-գոչյունով, դռները ջարդելով ներս խուժեց մի վայրենի ամբոխ: Մինչ հայրս ու մայրս փորձում էին ինձ, քույրիկիս ու հարսիս թաքցնել, եղբայրս իր նորածնին գրկած` գնաց դեպի ամբոխը: Փորձեց երկխոսության բռնկվել նրանց հետ, բայց` ապարդյուն... Մեկ էլ սենյակից լսեցինք եղբորս ճիչը. «Գոնե տղայիս խնայեք, խնդրում եմ»: Էլ չդիմացանք, դուրս վազեցինք սենյակից ու տեսանք, թե ինչպես են երկու գազան եղբորս արդեն անշնչացած մարմնին ավելացնում կացնի հարվածներ: Հայրս փորձեց փրկել թոռանը, ով ընկած էր գետնին ու բարձր ձայնով լաց էր լինում: Բայց մինչ հայրս ձեռքը կմեկներ, նրանք գլխատեցին գետնին ընկած յոթ ամսական երեխային.... 
Չեք պատկերացնի մեր ապրած օրերը, պատմելուց ամեն ինչ հեշտ է թվում, իսկ իրականում... Անգամ հարյուր տարի էլ անցնի, ես այդ դաժանությունները մոռանալ չեմ կարող: Ծնողներս այդ հիշողությունների դարդից երիտասարդ տարիքում մահացան: 

Հ.Գ. 1988թվականի ջարդերի ականատեսի հետ մեր զրույցն ամբողջությամբ կարդացեք «Իրավունքի» առաջիկա տպագիր համարում:

ԻԼՈՆԱ ԱԶԱՐՅԱՆ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА