ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Քննչական կոմիտեն մանրամասներ է հայտնում գետում հայտնաբերված երիտասարդի մահվան մասին. առկա է նեխման գործընթաց

24.02.2018 13:18 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՔՐԵԱԿԱՆ
Քննչական կոմիտեն մանրամասներ է հայտնում գետում հայտնաբերված երիտասարդի մահվան մասին. առկա է նեխման գործընթաց

ՀՀ ՔԿ ԵՔՔՎ Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանի քննչական բաժնում քննություն է տարվում՝ պարզելու 26-ամյա երիտասարդի մահվան հանգամանքները։

Սերժ Սարգսյանը հանդիպել է կուսակիցներին և քննարկել Մանվել Գրիգորյանի արարքը. մանրամասներ. «Ժողովուրդ»

Փետրվարի 23-ին` Ժամը 10:50-ին, ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Կիևյան կամրջի տակ՝ Հրազդան գետում, դի կա:

Դեպքի վայր են մեկնել հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական և Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խմբերը, քննչական-օպերատիվ խումբը։

Փրկարար-ջրասուզակը Հրազդան գետից դուրս է բերել արական սեռի դի։ Ձեռնարկված միջոցառումների արդյունքում պարզվել է տուժածի ինքնությունը, ով Երևան քաղաքի բնակիչ է, ծնված՝ 1992 թ.։ Երիտասարդի գտնվելու վայրն անհայտ էր համարվում հունվարի 30-ից։

Երիտասարդի մահվան հանգամանքները պարզելու համար նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն։ Դիահերձման արդյունքներով՝ մահվան պատճառ են հանդիսացել կյանքի հետ անհամատեղելի կոտրվածքները՝ համակցված գանգուղեղի, կրծքավանդակի, որովայնի փակ բութ վնասվածքներով։ Նախնական տվյալներով՝ երիտասարդի մահը վրա է հասել 48 ժամ և ավելի առաջ, առկա է նեխման գործընթաց։

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА