ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

«Ադրբեջանցիների ցուցակը երկար է, գործը պետք է սկսել գլխավերեւից». իրավապաշտպան

24.02.2018 18:01 ՔԱՂԱՔԱԿԱՆ
«Ադրբեջանցիների ցուցակը երկար է, գործը պետք է սկսել գլխավերեւից». իրավապաշտպան

Օրերս ԱԺ-ում սումգայիթյան ջարդերի 30-րդ տարելիցին նվիրված խորհրդարանական լսումների ժամանակ «Սովարական ցեղասպանություն» նախագծի ղեկավար ՄԱՐԻՆԱ ԳՐԻԳՈՐՅԱՆԸ հարց բարձրացրեց, թե ինչու Հաայստանը միջազգային հետախուզում չի հայտարարում ադրբեջանցի բարձրաստիճան պաշտոնյաների նկատմամբ, որոնք իրենց գործունեությամբ վարել ու վարում են հայատյաց քաղաքականություն:
Մարինա Գրիգորյանն այս հարցը բարձրացրեց այն բանից հետո, երբ հայտնի դարձավ, որ Ադրբեջանը միջազգային հետախուզում է հայտարարել Բելգիայում գործող «Հանուն արդարության եւ ժողովրդավարության Եվրոպայի հայկական ֆեդերացիայի ղեկավար Գասպար Կարապետյանի նկատմամբ, պատճառներից մեկն այն է, որ վերջինս 2014-18 թվականներին այցելել է Արցախ:
Ըստ Մ. Գրիգորյանի միջազգային հետախուզում պետք է հայտարարավի Այազ Մութալիբովի, Շահին Թագիեւի, Քյարամ Սլոյանի գլուխը կտրած խուժանի եւ այլոց  նկատմամբ, որոնց գործունեության հետեւանքով բազմաթիվ հայեր են զոհվել եւ տուժել:
Անդրադառնալով այս հարցին իրավապաշտպան ՆԱՐԵ ԱՐԱՄՅԱՆԸ փաստեց, որ այստեղ չափազանց կարեւոր է պետության դերը.«Այն ինչ մինչ օրս արել են ՀԿ-ը կամ պետական մարմինները իրոք բավարար չէ, այս գործին պետք է պետության անմիջական միջամտությունը, հատկապես այնպիսի գործեր, որոնք պետք է առնչվեն միջազգային հետախուզման հետ: Ադրբեջանցիների ցուցակը չափազանց երկար է եւ գործը պետք է սկսել գլխավերեւից»,-«Իրավունքի» հետ զրույցում նշեց Ն. Արամյանը եւ հավելեց, որ գործընթացը սկսելու համար Հայաստանին ոչինչ չի խանգարում:

Նարեկ Ղահրամանյանը նշանակվել է Կապանի քաղաքապետի պաշտոնակատար


ԶՎԱՐԹ ԽԱՉԱՏՐՅԱՆ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА