ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

2017-ին բանկային համակարգը աշխատել է համեմատաբար լավ, իսկ կառավարությո՞ւնը...

24.02.2018 15:41 ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ
2017-ին բանկային համակարգը աշխատել է համեմատաբար լավ, իսկ կառավարությո՞ւնը...

2017 թվականի ընթացքում բնակչության բանկային խնայողությունները հասել են Հայաստանի պայմաններում աստղաբաշխական թվի` 2,8 միլիարդ դոլարի: Ընդ որում սա կատարվել է այն պայմաններում, երբ երկրի բնակչության գրեթե 1/3-ը աղքատ է, քաղաքացիների եկամուտների շոշափելի աճ չի նկատվում, գրանցված է գնաճի անհանգստացնող մակարդակ, իսկ տնտեսական աճ թեեւ գրանցվել է, սակայն դա եղել է արտաքին պարտքի զգալի ավելացման պայմաններում: Լուրջ փոփոխություն չի եղել նաեւ գործազրկության բարձր մակարդակի առումով: Շարունակվել է բնակչության արտահոսքը եւ ՀՀ-ում մշտապես բնակվող բնակչության թվի նվազումը: Թեեւ 2017 թվականին աճ է գրանցվել արտասահմանից ֆիզիկական անձանց տրանսֆերների առումով, սակայն դրանց գերակշիռ մասը ուղղվում է հասարակության աղքատ սեկտորին եւ չի կարող կուտակվել ու ավանդների տեսքով նստել բանկային հաշիվներին: Այս պարագայում 2017 թվականի ընթացքում ֆիզիկական անձանց ավանդները բանկերում աճել են 406 միլիոն դոլարով, ընդ որում 2016 թվականին նույն ցուցանիշը կազմել է 302 միլիոն դոլար: Սոցիալ-տնտեսական նման պայմաններում եւ ցուցանիշների պարագայում, ինչպես նաեւ հաշվի առնելով, որ երկրից կապիտալի դուրս հանումը նույնպես աճել է, բանկային ավանդների բավականին տպավորիչ թիվը եւ աճի տենդեցները կարող են վկայել այն մասին, որ Հայաստանում բանկային համակարգը աշխատում է լավ, իսկ կառավարությունը վատ:

2017թ. ՀՀ արտաքին առևտրի ծավալը 283 մլն դոլարով պակաս է նախկինում հրապարակված ցուցանիշից. ԱՎԾ-ն հրապարակել է ճշգրտված տվյալները

Նման իրավիճակի կարող են բերել հետեւյալ գործոնները.

1. տնտեսության մենաշնորհային բնույթը,

2. տնտեսական հարաբերություններում կրիմինալի մեծ ներգրավածությունը,

3. երկրում կոռուպցիայի բարձր մակարդակը,

4. հարկերի, տուրքերի եւ այլ վճարների բարձր մակարդակը,

5. պետական միջոցների նկատմամբ ցածր վերահսկողությունը եւ վերջիններիս ծախսման ցածր արդյունավետությունը եւ յուրացումը,

6. պետության կողմից իր ֆունկցիաների կատարման ցածր արդյունավետությունը այդ թվում` իրավապահ, դատական, տեղական ինքնակառավարման համակարգերի ցածր արդյունավետությունը, իսկ երբեմն անգործությունը, կամ անգամ բացասական արդյունքով գործունեությունը: 

Այն, որ ներդրումների խիստ անհրաժեշտության դեպքում ՀՀ քաղաքացիները նախընտրում են գումարների ավելցուկը կամ արտահանել, կամ ավանդի տեսքով փոխանցել բանկային համակարգի կառավարմանը վկայում է, որ վերոհիշյալ գործոնները իրենց ազդեցությունների համադրության արդյունքում ստեղծել են այնպիսի իրավիճակ, որ ՀՀ քաղաքացիները համարում են, որ անարդյունավետ  եւ անգամ վտանգավոր է գումարների ներդրումը տնտեսության մեջ, առավել եւս փոքր եւ միջին բիզնեսի զարգացման առումով: Այսինքն կառավարությունը, չնայած որոշ ջանքերի ու բարձրակոչ խոսքերի, այդպես էլ երկրում չի ձեւավորել այնպիսի ներդրումային մթնոլորտ, որի պայմաններում ՀՀ քաղաքացիները ուղակի ներդրումներ կկատարեին տնտեսության մեջ: Միարժամանակ բանկային համակարգը, իր բազում թերություններով հանդերձ, ստեղծել է որոշակի կայունության եւ վստահության մթնոլորտ, երբ մեր համաքաղաքացիները նախընտրում են գործ ունենալ բանկային համակարգի հետ անգամ այն պայմաններում, երբ ավանդների եկամտաբերության տոկոսադրույքը տարեց-տարի նվազման միտում ունի եւ կտրուկ նվազել է 2017 թվականին: 

 

Հայկ Բաբուխանյան

ՍԻՄ կուսակցության նախագահ

 

 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА