ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Ինչու են կեղծում պատմությունը եւ մոռացության տալիս զորավար Անդրանիկի ծննդյան օրը

24.02.2018 19:00 ՔԱՂԱՔԱԿԱՆ ՀԱՆՐՈՒԹՅՈՒՆ
Ինչու են կեղծում պատմությունը եւ մոռացության տալիս զորավար Անդրանիկի ծննդյան օրը

Փետրվարի 25-ին նշվում է ֆիդայապետ, հայ զորահրամանատար, պետական գործիչ ԱՆԴՐԱՆԻԿ ՕԶԱՆՅԱՆԻ`ԶՈՐԱՎԱՐ ԱՆԴՐԱՆԻԿԻ ծննդյան 153-ամյակը:
Իր ամբողջ կյանքում զորավար Անդրանիկը հավատարիմ մնաց իր սկզբունքներին եւ պայքարեց հանուն իր ժողովրդի ազատության եւ բարեկեցության համար:

Եթե մենք ասենք բոլորին տալիս ենք, բայց չկարողանաք տալ, դա ավելի վիրավորական է․ Փաշինյան

Եղիշե Չարենցի անվան գրականության եւ արվեստի թանգարանի տնօրեն ԿԱՐՈՆ ՎԱՐԴԱՆՅԱՆԻ խոսքով`զորավար Անդրանիկը նախ եւ առաջ ուներ հայրական հոգատարություն, զինվորը նրա համար բացարձակ արժեք էր, իսկ զինվորից բարձր միայն հայրենիքն էր. «Պատահական չէր, որ 1915-16 թվականներին, երբ պետք է ձեւավորվեր կամավորական գնդեր, բոլորը ձգտում էին գործել Անդրանիկի հրամանատարության տակ: Բանակը զորավարի օրինակով պետք է լինի զինվորակենտրոն , եթե բանակը գեներալակենտրոն է, չի կարող ունենալ պահանջված մարտունակությունն ու կենսունակությունը»,-նշեց Կ. Վարդանյանը: Ըստ նրա Հայաստանը սփյուռքում եւ Արցախում ունի մեծ ներուժ, սակայն վստահության պակասի պատճառով այդ ներուժը փոշիանում է: Կարո Վարդանյանը նկատեց, որ այդ վստահության հետեւանքով է, որ այսօր Հայաստանում ներդումներ չեն անում, բայց ահա, երբ ներդումների կոչ հնչեցրեց Անդրանիկը, բոլորն արձագանքեցին, նույնիսկ ամենաժլատ հայը. «1919 թվականին, երբ նա հարկադրված լքեց տարածաշրջանը գրպանում նույնիսկ մեկ լումա չուներ , ուներ միայն հաշվետվություններ, թե այդ հանգանակված գումարներն ինչի վրա է ծախսել»,-ընդգծեց Կ. Վարդանյանը:
Գրող-հրապարակախոս, անդրանիկագետ ՌՈՒԲԵՆ ՍԻՄՈՆՅԱՆԻ համար զորավար Անդրանիկի ծննդյան օրը համազգային տոն է, որը ցավոք շատերը մոռացության են տվել.«Անդրանիկը բաց ու հավերժական գիրք է սերունդների համար, ոչ միայն մենք, այլեւ մեր սորւնդները նրանով դեռ պետք է զորանան»,-փաստեց Ռ. Սիմոնյանը եւ ընդգծեց, որ զորավարի 150-ամյակը պետական մակարդակով չնշվեց , ինչը որեւէ մեկին պատիվ չբերեց: Նրա բնորոշմամբ,  Անդրանիկը մշտական է եւ ժամանակ չի ճանաչում:
Մանրամասները`տեսանյութում


ԶՎԱՐԹ ԽԱՉԱՏՐՅԱՆ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА