ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Արմեն Մարտիրոսյանն ընտրվեց «Ժառանգություն» կուսակցության վարչության նախագահ

24.02.2018 16:43 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՔԱՂԱՔԱԿԱՆ
Արմեն Մարտիրոսյանն ընտրվեց «Ժառանգություն» կուսակցության վարչության նախագահ

Այսօր՝ փետրվարի 24-ին, Արցախյան ազատագրական շարժման 30-ամյակի կապակցությամբ «Ժառանգություն» կուսակցության վարչությունը համապետական իր քաղաքական խորհրդի հետ մեկտեղ նիստ անցկացրեց  մայրաքաղաքում գտնվող՝ «Ժառանգության» կենտրոնական գրասենյակում: Այս մասին հայտնում են «Ժառանգություն» կուսակցության լրատվական ծառայությունից:

Մանվել Գրիգորյանն այսօր պետք է մեկներ Ֆրանսիա

Նշվում է, որ հանրապետության բոլոր մարզերից հավաքված 50 պատվիրակները քննարկեցին երկրի ներկա քաղաքական իրավիճակը՝ Շարժման ժառանգության բազմիմաստ լույսի ներքո:

Ավելի ուշ հրավիրված՝ «Ժառանգություն» կուսակցության վարչության նիստը քննարկեց պաշտոնատար անձանց ռոտացիայի իր մշակած երկարատեւ եւ խիստ այժմեական քաղաքականությունը: Ողջ մանրամասնությամբ քննարկվեց Հովհաննիսյանի ներկայացրած օրակարգային դրույթը:

Արդյունքում «Ժառանգության» վարչությունը Արմեն Մարտիրոսյանին ընտրեց նախագահ, Սուսաննա Մուրադյանին՝ փոխնախագահ եւ Րաֆֆի Հովհաննիսյանին՝ քաղաքական խորհրդի պատասխանատու: Վանիկ Ալեքսանյանը կշարունակի կատարել վարչության քարտուղարի, Անդրանիկ Գրիգորյանը՝ միջազգային հարցերով գլխավոր քարտուղարի եւ Գեւորգ Ղահրամանյանը՝ կուսակցության խոսնակի պարտականությունները:

«Ես համոզված եմ եւ հավատացած, որ այս նոր ղեկավարության ներքո «Ժառանգությունը» կշարունակի Հայաստանին եւ հայությանը ծառայելու իր առաքելությունը` հետապնդելով մեր իրավունքները, ինքնիշխանությունը եւ կենսական ազգային շահերը»,- ասաց Հովհաննիսյանը:

«Մենք «Ժառանգությունում» լավ գիտենք համեստության, մարդկայնության ու հայրենիքի իմաստը, եւ մեր քաղաքացի-հայրենակիցները թող վստահ լինեն, որ եթե մենք իսկապես ցանկանանք՝ ազատության եւ արդարության մեր որոնումն ի վերջո անպայման կհաղթանակի»,- եզրափակեց վարչության նորընտիր նախագահ Արմեն Մարտիրոսյանը:

 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА