ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Հայերի 81 տոկոսը պատրաստ չէ իրենց դուստրերին պատվաստել Գարդասիլով․ NEWS.am Medicine-ի հարցումը

24.02.2018 17:18 ԱՌՈՂՋԱՊԱՀԱԿԱՆ
Հայերի 81 տոկոսը պատրաստ չէ իրենց դուստրերին պատվաստել Գարդասիլով․ NEWS.am Medicine-ի հարցումը

NEWS.am Medicine-ի հարցման մասնակիցների 81 տոկոսը հայտնել է, որ պատրաստ չէ իրենց դուստրերին պատվաստել մարդու պապիլոմայի վիրուսի դեմ Գարդասիլ չորսվալենտանի պատվաստանյութով։

Սխտորով և սպիրտով պատրաստվող այս թուրմը հզոր դեղամիջոց է մի շարք հիվանդությունների դեմ

Հարցմանը մասնակցել է  639 մարդ։ Նրանց ընդամենը 5 տոկոսն է հայտնել, որ մտադիր է իրենց դուստրերին պատվաստել Գարդասիլով։ Եւս 13 տոկոսը խոստովանել է, որ դեռ չի կողմնորոշվել։

NEWS.am Medicine-ի մեկ այլ հարցում ցույց է տվել, որ Հայաստանի շատ քաղաքացիներ մտադիր են հրաժարվել հենց Գարդասիլից, մինչդեռ մյուս պատվաստումները նրանք մտադիր են անել, ինչպես նախատեսված է օրացույցով։ Եվ այսպես, հարցման մասնակիցների 62 տոկոսը «Դուք Ձեր երեխաներին տանո՞ւմ եք օրացույցով բոլոր պատվաստումներին» հարցին հաստատական պատասխան է տվել։ Եւս 28 տոկոսը հայտնել է, որ չի պատվատում երեխաներին, իսկ 10 տոկոսը պատվաստում է ընտրանքային մոտեցումով։  Հարցմանը ընդամենը 442 մարդ է մասնակցել։  

Հիշեցնենք, որ արգանդի վզիկի քաղցկեղի կանխարգելման նպատակով մարդու պապիլոմայի վիրուսի դեմ պատվաստումը Հայաստանում սկսել են իրականացնել 2017-ի դեկտեմբերի 11-ից։ 13-ամյա 16 000 աղջիկների, որոնք ծնվել են 2004-ի հուլիսից հետո, պատվաստելու են Գարդասիլ չորսվալենտանի պատվաստանյութով, որը պաշտպանում է 16,18, 6 ու 11 շտամմերից։

Տվյալ պատվաստանյութի ներդրումը միանշանակ չի ընկալվել․ դավադրությունների զանազան տեսությունների կողմնակիցների շատ պնդումներ անհեթեթ են թվում, սակայն Գարդասիլով պատվաստման դեմ են արտահայտվում նաեւ բժիշկները, որոնք հավաստիացնում են, որ այդ պատվաստանյութի արդյունավետությունը դեռ ապացուցված չէ, քանի որ շատ քիչ ժամանակ է անցել, բացի դրանից հայտնի է, որ այն բազմաթիվ կողմնակի էֆեկտներ ունի ։

Սակայն պատվաստման կողմնակիցները պնդում են, որ այդ պատվաստանյութը Հայաստանում գրանցված է ու կիրառվում է արդեն 10 տարի, ու պատվաստված 2000 մարդկանցից որևէ մեկի մոտ որևէ լուրջ կողմնակի էֆեկտ չի գրանցվել ։ Ավելին, որոշ բժիշկներ ու ԱՆ աշխատակիցներ ցուցադրաբար իրենց դուստրերին պատվաստել են գարդասիլով։

Նշենք, որ Հայաստանում այս պահի դրությամբ դիսպանսերային հսկողության տակ է գտնվում արգանդի վզիկի քաղցկեղով հիվանդ 2990 կին, ու տարեկան գրանցվում է մոտ 250 նոր դեպք։

Գեր մարդիկ ավելի հաճախ են իրենց երջանիկ համարում․ հետազոտություն

 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА