ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Երգահանը զորավարի ծնունդը շնորհավորեց երգով (Տեսանյութ)

24.02.2018 19:30 ՄՇԱԿՈՒՅԹ
Երգահանը զորավարի ծնունդը շնորհավորեց երգով (Տեսանյութ)

Փետրվարի 25-ին նշվում է ֆիդայապետ, պետական գործիչ, զորահրամանատար ԱՆԴՐԱՆԻԿ ՕԶԱՆՅԱՆԻ`ԶՈՐԱՎԱՐ ԱՆԴՐԱՆԻԿԻ ծննդյան 153-ամյակը:
Երգիչ, երագահան ԱՐՍԵՆ ՂԱՄԲԱՐՅԱՆԸ շնորհավորելով զորավարի ծննդյան օրը, կատարեց իր ստեղծագործություններից մեկը եւ նվիրեց  զորավար Անդրանիկի հիշատակին:
«Ես իմ կյանքում երբեք չեմ ձգտել անձնական երջանկության ու բարօրության։ Ես մշտապես ձգտել եմ միայն մի բանի եւ պայքարել եմ միայն մի բանի՝ իմ հարազատ ժողովրդի ազատության եւ բարեկեցության համար։ Ես չեմ փնտրում իմ վաստակի գնահատականը եւ ցանկանում եմ միայն այն, որ երջանիկ լինի այն ժողովուրդը, որին ես ծառայում եմ ամբողջ կյանքում»:

Հայ ճարտարապետության 3 մեծությունները` Առաջին հանրապետության 100-ամյակին նվիրված ցուցահանդեսում

«Իմ կյանքի ամենաուրախ պահը այն է եղել, երբ Առաքելոց վանքի մեջ մի բուռ հայդուկներով կռվում էինք սուլթան Համիդի կանոնավոր զորքի դեմ, մեկ էլ այն ,երբ ֆիդայի քահանան զենքը ձեռքին կանգնած էր Գեւորգ Չաուշի եւ իմ կողքին,իսկ Մուշի հայ կանայք մեզ համար դիրքեր էին փորում վանքի պարիսպների մոտ:Իմ ամենատխուր պահը այն է եղել,երբ Գեւորգ Չաուշի մահվան բոթը առա: Իմ երկրորդ սեւ օրն այն էր ,երբ Հայրենիքից հեռու Բերդաքաղաքի անկման լուրը բերին ինձ»:

«Բոլորին ասել եմ ու դարձյալ կկրկնեմ,երբ իրիկունը գլուխներդ բարձին կդնեք ,որ քնանաք,մի քիչ մտածեք ձեր ազգի մասին,այնուհետեւ մտածեք ձեր հարեւանի մասին` հայ լինի, թե վրացի, ով կուզի լինի եւ բարին մտածեք»:

«Երկու բան սիրեցի աշխարհում`որբ մանուկն ու թշվառները:Եթե իմ ժողովուրդը կուզե իմ մահից հետո պատիվ անել ինձ,ես իմ արձան չեմ ուզեր,փառավոր թաղում չեմ ուզեր,թող հայ ժողովուրդը կանգնեցնի ավերակ դարձած Առաքելոց վանքը եւ այնտեղ հիմնի մի ուսումնարան հայ մանուկների համար»:


ԶՑԱՐԹ ԽԱՉԱՏՐՅԱՆ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА