ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Արթուր Ալեքսանյանը Կիևի միջազգային մրցաշարում կպայքարի ոսկե մեդալի համար

24.02.2018 22:00 ՍՊՈՐՏ
Արթուր Ալեքսանյանը Կիևի միջազգային մրցաշարում կպայքարի ոսկե մեդալի համար

Կիևում ընթացող ըմբշամարտի միջազգային մրցաշարի առաջին օրը հայ մարզիկները բավականին հաջող են հանդես եկել։ Նրանցից մի քանիսին կտեսնենք մեդալային գոտեմարտերում, հայտնում է Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիայի պաշտոնական կայքը: Հունահռոմեական ոճի հավաքականից ոսկե մեդալի համար պայքարելու է Օլիմպիական ու աշխարհի չեմպիոն Արթուր Ալեքսանյանը: Նա մինչև 97 կգ քաշային կարգում հաղթանակներ է տարել 3 գոտեմարտում։ Մեր տիտղոսակիր ըմբիշը եզրափակչում հանդիպելու է ուկրաինացի Դիմիտրի Տիմչենկոյի հետ:

Արգենտինացի երկրպագուները Մեսսիի համար գումար են հավաքում Մոսկվայի կենտրոնում

Մինչև 55 քաշային Նորայր Հախոյանը այսօր բրոնզե եզրափակչում կհանդիպի իրանցի Ռամին Բաստամիին։ Իսկ 63 կգ քշային Սլավիկ Գալստյանը՝ ուկրաինացի Դմիտրի Դոբրովի հետ։ Բրոնզե մեդալի համար ելույթ է ունենալու նաև Էդուարդ Սարգսյանը (82 կգ), նրա մրցակիցը ադրբեջանցի Էլվին Մուրսալիևն է։

Ազատ ոճի հավաքականի 57, 65, 74 կգ քաշային ըմբիշները պարտություններ են կրել ու դուրս մնացել հետագա պայքարից:

 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА