ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Եգիպտոսում նախագահական քարոզարշավ է սկսվել

24.02.2018 22:30 ՄԻՋԱԶԳԱՅԻՆ
Եգիպտոսում նախագահական քարոզարշավ է սկսվել

Եգիպտոսում առաջիկա նախագահական ընտրություններից առաջ փետրվարի 24-ին սկսվել է նախընտրական քարոզարշավը, հայտնում է ՏԱՍՍ-ը:

Փայլանը շարունակում է նախընտրական քարոզարշավի շրջանակներում շրջել Դիարբեքիրի գյուղերով (լուսանկարներ)

Ընտրությունների ազգային հանձնաժողովի ընդունած ժամանակացույցի համաձայն՝ այն կտեւի մոտ մեկ ամիս եւ կավարտվի քվեարկությունից մեկ օր առաջ՝  մարտի 25-ին:

Գրանցման ընթացքում, եւ մինչեւ վերջին օրը փաստաթղթերը ներկայացրած միակ թեկնածուն գործող նախագահ Աբդել Ֆաթահ ալ Սիսին էր: Ընտրությունների ազգային հանձնաժողովը պաշտոնապես մերժել էր ընտրություններին գրանցել  Եգիպտոսի նախկին գլխավոր շտաբի պետ, գեներալ-լեյտենանտ Սամի Անանին, ում դեմ զինվորական դատախազությունը հետաքննություն է սկսել քաղաքականությամբ զբաղվելու իր ծրագրերի հետ կապված, ինչն արգելված է օրենքով:

Մրցավազքից դուրս գալու մասին է հայտարարել նաեւ ակտիվիստ եւ փաստաբան Խալեդ Ալին, որը նոյեմբերին էր հայտնել առաջադրվելու ցանկության մասին: Նա հասցրել էր բժշկական հանձնաժող անցնել, բայց վերջին պահին փոխել էր որոշումը:

Կային նաեւ այլ պոտենցիալ մասնակիցներ, ովքեր հայտարարել էին բարձրագույն պետական պաշտոնի համար պայքարելու ցանկության մասին, բայց հետագայում հրաժարվել էին: Արդյունքում գրանցման ավարտից մի քանի ժամ առաջ փաստաթղթեր ներկայացրեց երկրորդ թեկնածուն` «Ալ-Գադ» (վաղը) կուսակցության ղեկավար Մուսա Մուսթաֆա Մուսան, որին շատ փորձագետներ համարում են տեխնիկական անձ:

Սահմանադրության համաձայն՝ յուրաքանչյուր թեկնածու իրավունք ունի նախընտրական քարոզչության համար ծախսել ոչ ավել, քան 20 միլիոն եգիպտական ֆունտ (ավելի քան 1 միլիոն դոլար):

 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА