ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Սերժ Սարգսյանն է ՀՀԿ առաջնորդը, նա էլ պետք է լինի վարչապետը. Արթուր Բաղդասարյան

24.02.2018 22:51 ՔԱՂԱՔԱԿԱՆ
Սերժ Սարգսյանն է ՀՀԿ առաջնորդը, նա էլ պետք է լինի վարչապետը. Արթուր Բաղդասարյան

Սերժ Սարգսյանին են առաջարկելու վարչապետի պաշտոնում, թող առաջարկեն, բայց չլինի ստվերային դերակատարում: Այս մասին այսօր՝ փետրվարի 24-ին, ՕԵԿ-ի համագումարից հետո լրագրողների հետ զրույցում ասել է կուսակցության նախագահ Արթուր Բաղդասարյանը՝ պատասխանելով հարցին, թե ամբողջությամբմ խորհրդարանական կառավարման համակարգի անցումից հետո ո՞ւմ է տեսնում վարչապետի պաշտոնում:

Պետք է ստեղծել պայմաններ, որ երիտասարդությունը մեկնի սովորելու Ռուսաստան, այլ երկրներ. Արմեն Սարգսյան

«Իմ եւ ձեր տեսնելով չի: Ես կողմնակից եմ, որ Հայաստանում չլինի ստվերային դերակատարում: Սերժ Սարգսյանին են առաջարկելու, թող առաջարկեն: Սերժ Սարգսյանն էլ, լինելով վարչապետ, իր իշխանության ծավալով պայմանավորված՝ թող կրի համարժեք իրավական եւ քաղաքական պատասխանատվություն իր գլխավորած կառավարության գործունեության համար: Ես, որպես քաղաքական գործիչ, կողմ եմ բաց գործընթացներին, ոչ թե լինի, օրինակ, Սիմոն Սիմոնյանը, բայց ղեկավարի Աշոտ Աշոտյանը»,- ասել է նա:

ՕԵԿ նախագահի կարծիքով՝ Սերժ Սարգսյանն է ՀՀԿ առաջնորդը, հետեւաբար, ըստ Սահմանադրության տրամաբանության, նա էլ պետք է լինի վարչապետը: «Մնացածն իրենց գործն է, իմ եզրակացությամբ պայմանավորած չէ: Ինչ արեց Սերժ Սարգսյանը՝ բոլորս տեսել ենք, ինչ կանի, որ լինի վարչապետ, այն ժամանակ կխոսենք»:

Հարցին՝ ՕԵԿ-ի օրակարգում իշխանափոխության հարց կա՞, Արթուր Բաղդասարյանը պատասխանել է. «Իշխանափոխության օրակարգ Հայաստանում չկա, քանի որ նոր են ավարտվել ընտրությունները եւ պետք է հասկանալ, թե ինչպես են այդ խնդիրը լուծելու: Իհարկե, ես ուզում եմ իշխանափոխություն, երկրում փոփոխություններ»:

Հիշեցնենք, որ այսօր տեղի է ունեցել «Օրինաց երկիր» կուսակցության համագումարը, որի ժամանակ միաձայն կուսակցության նախագահ է ընտրվել Արթուր Բաղդասարյանը:

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА