ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Լավագույն եւ վատագույն մարզպետներն, ըստ 28 077 հարցման մասնակիցների

24.02.2018 23:40 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԹԵՄԱ
Լավագույն եւ վատագույն մարզպետներն, ըստ 28 077 հարցման մասնակիցների

Iravunk.com-ում արդեն չորորդ շաբաթն է, ինչ ընթանում է քվեարկություն, որի միջոցով մեր ընթերցողները հնարավորություն ունեն գնահատելու, թե ըստ իրենց, ովքեր են Հայաստանի Հանրապետության լավագույն եւ վատագույն մարզպետները: Նշենք, որ այս պահին քվեարկությանը մասնակցել է շուրջ 28 077 մարդ, որի արդյունքում ամենաշատ ձայները ստացել է Կոտայքի մարզպետ Կարապետ Գուլոյանը՝  69.75%Նրան հաջորդում է Վայոց ձորի մարզպետ Հարություն Սարգսյանը՝ 16.81%: Երրորդ հորիզոնականում է Արագածնոտի մարզպետ Աշոտ Սիմոնյանը՝ 11%: Ի դեպ, լավագույն եռյակում նախորդ շաբաթվա համեմատ, Վայոց ձորի եւ Արագածոտնի մարզպետները բարելավել են իրենց դիրքերը:

ԱԱԾ-ն փնտրում էր Արմեն Սանթրոսյանին. դիմակավորված անձինք ՊՀԹ-ում (Տեսանյութ)

Ամենաքիչ ձայները ստացած մարզպետների եռյակը հետեւյալն է՝ Շիրակի մարզպետ Արթուր Խաչատրյան՝  0.12%, Տավուշի մարզպետ Հովիկ Աբովյան՝ 0.11%, Գեղարքունիքի մարզպետ Կարեն Բոթոյան՝  0.14%:

Իսկ թե ինչպիսի՞ն կլինի քվեարկության պատկերն առաջիկա շաբաթվա վերջում, կախված է հենց ձեր քվեարկությունից: Այնպես որ, քվեարկելու համար, կարող եք անցնել ստորեւ նշված հղումով եւ ընտրել ձեր կարծիքով` լավագույն մարզպետին: Հետեւաբար, ամենաքիչ ձայները հավաքած մարզպետն էլ կճանաչվի վատագույնը: Իսկ արդյունքների ամփոփմանը շատ քիչ ժամանակ է մնացել. լավագույն եւ վատագույն մարզպետի անունը հայտնի կդառնա մարտի վերջին:

http://iravunk.com/#poll_block

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА