ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Ռումինական ֆիլմը Բեռլինի կինոփառատոնում արժանացել է «Ոսկե արջ» գլխավոր մրցանակի

25.02.2018 20:37 ՄՇԱԿՈՒՅԹ
Ռումինական ֆիլմը Բեռլինի կինոփառատոնում արժանացել է «Ոսկե արջ» գլխավոր մրցանակի

Գերմանիայում ավարտվել է հեղինակավոր Բեռլինի կինոփառատոնը, որի շրջանակում գլխավոր մրցանակին՝ «Ոսկե արջ» արձանիկին է արժանացել ռումինական «Ինձ չդիպչես» (Touch Me Not) ֆիլմը:

15-րդ «Ոսկե ծիրանը» հրաժեշտ տվեց մայրաքաղաքին (+Տեսանյութ)


Ինչպես նշում է The Guardian-ը, ինտիմ կյանքի վերաբերյալ վախերի ու սեքսուալ ազատության նվաճման մասին պատմող ֆիլմի հաղթանակն անակնկալ էր:


Ռեժիսոր Ադինա Պինտիլիի ֆիլմը, որն, ի դեպ, նրա գեղարվեստական դեբյուտն է, գերազանցել է 18 հավակնորդներին՝ այն թվում նաև հանրահայտ ռեժիսոր Վես Անդերսոնի «Շների կղզի» կինոնկարին:

Հայտնի է, որ 3 «Արծաթե արջ» մրցանակներն ստացել են Վես Անդերսոնը (լավագույն ռեժիսոր), Անա Բրունը (լավագույն դերասանուհի) և Էնթոնի Բայոնը (լավագույն դերասան):

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА