ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Կապիտան անունով գերմանական հովվաշունը 11 տարի է անցկացրել տիրոջ գերեզմանի մոտ

25.02.2018 21:18 ՄԻՋԱԶԳԱՅԻՆ
Կապիտան անունով գերմանական հովվաշունը 11 տարի է անցկացրել տիրոջ գերեզմանի մոտ

Կապիտան անունով գերմանական հովվաշունը 11 տարի է անցկացրել գերեզմանատանը՝ տիրոջ՝ Միգել Գուզմանի գերեզմանի մոտ, գրում է The Sun-ը:

Իտալիայում մոտ 60 մարդ են ձերբակալել մաֆիայի հետ կապերի համար

Հարազատների խոսքով՝ 2006 թվականին Միգելի մահից հետո շունը մի քանի օրով անհետացել է, և մտածել են, որ նա պարզապես փախել է: Այնուհետև շանը տեսել են գերեզմանատանը՝ Միգելի գերեզմանի մոտ:

Գերեզմանատան տնօրենը ԶԼՄ-ներին հայտնել է, որ շունը հայտնվել է պատահաբար, սկզբում թափառում էր տարածքում, ապա ինչ-որ կերպ գտել իր տիրոջ գերեզմանը:

«Օրվա ընթացքում նա կարճ ժամանակով մի քանի անգամ հեռանում էր գերեզմանից, ապա կրկին վերադառնում»,- ասել է տնօրենը:

Գերեզմանատանն անցկացրած տարիներին շունը հասցրել էր նաև լրագրային ռեպոտաժների հերոս դառնալ: Անասնաբույժները կենդանու մոտ երիկամային անբավարարություն էին ախտորոշել և կարծիք հայտնել, որ կենդանին երկար չի ապրի:

Այնուամենայնիվ Կապիտանը 11 տարի ապրել է գերեզմանատանը և հիմա, երբ սատկել է, մարդիկ չեն կողմնորոշվում, թե որտեղ թաղեն նրան:

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА