ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Մահացել է «Նիվա»-ի ստեղծողներից մեկը՝ հայազգի Գեորգի Միրզոևը

25.02.2018 22:20 ՀԱՆՐՈՒԹՅՈՒՆ
Մահացել է «Նիվա»-ի ստեղծողներից մեկը՝ հայազգի Գեորգի Միրզոևը

Ութսուներեք տարեկանում կյանքից հեռացել է «ԱվտոՎԱԶ» մեքենաշինական ընկերության նախկին գլխավոր կոնստրուկտոր, տեխնիկական գիտությունների թեկնածու, պրոֆեսոր Գեորգի Միրզոևը, որը լեգենդար «Նիվա» մակնիշի ավտոմեքենայի ստեղծողներից է:

Ինչպես հայտնում է tlt.ru-ն, Թբիլիսիում ծնված և մեծացած հայազգի Միրզոևը 1976-1998թթ. զբաղեցրել է «ԱվտոՎԱԶ»-ի գլխավոր կոնստրուկտորի պաշտոնը: 

Նրա ղեկավարման օրոք են թողարկվել մի շարք ավտոմեքենաներ, առանց որոնց խորհրդային ու ռուսական մեքենաշինական ոլորտը դժվար է պատկերացնել: Խոսքը խորհրդային արտադրության առջևի քարշակմամբ առաջին մեքենայի՝ ՎԱԶ 2108-ի, ինչպես նաև  ՈՒԱԶ 452-ի, ՈՒԱԶ 469-ի, ՎԱԶ 2121-ի («Նիվա»), ՎԱԶ 2105-ի մասին է:

Վերջին տարիներին կոնստրուկտորը զբաղվում էր վառելիքի այլընտրանքային միջոցներով գործող ավտոմեքենաների ստեղծման ուղղությամբ:

Մահացել է կինոօպերատոր Ստեփան Մարտիրոսյանը (Տեսանյութ)

 

 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА