ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Մրգահյութերն վտանգավոր են ատամների համար

26.02.2018 11:28 ՀԱՆՐՈՒԹՅՈՒՆ ԱՌՈՂՋԱՊԱՀԱԿԱՆ
Մրգահյութերն  վտանգավոր են ատամների համար

Մրգային թեյերը եւ ըմպելիքները գաղտնի վտանգներ են պարունակում, պնդում են Լոնդոնի Թագավորական քոլեջի հետազոտողները. նրանք հայտնաբերել են, որ «թթվաշ» ըմպելիքների կանոնավոր օգտագործումը 11 անգամ մեծացնում է ատամի էմալի էրոզիայի հավանականությունը:

ՊՆ թիկունքի պետը ՝ 3.5 միլիոն ԱՄՆ դոլարով բնակարան է գնել և 60.000 դոլար էլ վճարել է իր տան վերելակի համար

«Թթու ըմպելիքները հիմա նորաձեւության գագաթնակետին են,- ասում է հետազոտության առաջատար հեղինակ, բժիշկ Սաոիրս Օ՛Թուլը,- մարդկանցից շատերը դրանք խմում են ծարավը հագեցնելու համար, իսկ ինչ-որ մեկը համոզված է, որ առավոտյան սոված ժամանակ մեկ գավաթ կոճապղպեղի, հատապտղի կամ կիտրոնի թեյը օգնում է իմունիտետի ամրապնդմանը: Ցավոք, ստիպված ենք նրանց հիասթափեցնել»:

Օ՛Թուլը եւ նրա գործընկերները մանրամասն ուսումնասիրել են վերջերս կատարված հետազոտության արդյունքները, որն իրականացվել է Լոնդոնի Գայի հիվանդանոցում: Հետազոտության ընթացքում համեմատվել է սաստիկ վնասված ատամներով 300 մարդու սնունդը, եւս 300 մարդու, որոնք համանման խնդիրներից չեն բողոքել:

Պարզվել է, որ բնական մրգաթթուները էմալի տեր շփվելով՝ սկսում են այն քայքայել, ըստ որում՝ դա ավելի արագ է տեղի ունենում տաքացնելիս: Բանն այն է, որ տաքությունը մեծացնում է կալցիումի ֆոսֆատի հետ կիտրոնաթթվի քիմիական փոխազդեցության արագությունը՝ էմալն ավելի ենթակա դարձնելով վնասվելուն, այսինքն՝ տաք ըմպելիքը ատամներին ավելի մեծ վնաս է հասցնում, քան սառը: Ապացուցվել է նաեւ, որ նրանք, ովքեր նախընտրում են թեյը դանդաղ խմել՝ յուրաքանչյուր կումը վայելելով, ավելի մեծ վտանգի են ենթարկվում, ինչը նշանակում է, որ ատամների էրոզիան կարելի է կանխել՝ ըմպելիքը մեծ արագությամբ խմելով: Հետաքրքիր է, որ առանց շաքարի թեյը նույնքան վնասակար է, որքան քաղցրը:

Ավելին՝ ատամնաբույժները նաեւ նախազգուշացնում են ատամների վրա այժմ մոդայիկ մրգային ֆրեշների եւ չիփսերի անբարենպաստ ազդեցության մասին՝ դրանց մեջ նունպես մեծ քանակությամբ կիտրոնաթթու է պարունակվում:

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА