ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Երկար ժամանակ հեռուստացույց դիտելը վտանգավոր է անոթների համար

26.02.2018 11:57 ՀԱՆՐՈՒԹՅՈՒՆ ԱՌՈՂՋԱՊԱՀԱԿԱՆ
Երկար ժամանակ հեռուստացույց դիտելը վտանգավոր է անոթների համար

Ժամեր շարունակ սերիալներ դիտելը բարձրացնում է թրոմբոզի առաջացման հավանականությունը։ Նման եզրակացության են հանգել Մինեսոթայի համալսարանի գիտնականները։

Երևանի հեռուստաաշտարակի լույսերը ժամանակավոր կանջատվեն

Մասնագետներն ուշադրություն են դարձրել նույնատիպ հետազոտության, որը մին չ այդ իրականացվել էր Ճապոնիայում, որի հեղինակները հանգել էին այն եզրակացության, որ հեռուստացույց դիտելը կարող է հանգեցնել մարմնի ներքեւի մասում արյան շրջանառության խանգարումներին, ինչն էլ իր հերթին կարող է հանգեցնել երակային թրոմբոէմբոլիզմ կոչվող հիվանդության առաջացմանը։ Ստորին վերջույթների խոշոր երակներում   առաջանում են թրոմբներ, որոնք հետագայում կարող են հայտնվել թոքային զարկերակի մեջ ու խցանել այն։ Երբեմն տվյալ հիվանդությունը մարդու համար շատ անբարենպաստ հետեւանքներ կարող է ունենալ։ Թոքային զարկերակի թրոմբոէմբոլիան հարաբերականորեն տարածված սրտանոթային պաթոլոգիա է ՝ որոշ տեղեկություններով տարեկան հազար մարդուն բաժին է ընկնում 1 դեպք։

Գիտնականները օգտվել են ավելի քան 15 հազար ամերիկացիների մասին տվյալներից, որոնք հավաքվել էին ավելի վաղ իրականացված խոշոր հետազոտության ընթացքում։ 30 տարի առաջ մասնակիցներին խնդրել էին պատասխանել նրանց կենսակերպի, ֆիզիկական ակտիվության, վնասակար սովորությունների մասին հարցերի։ Հետագայում 691-ի մոտ հայտնաբերվել է երակային թրոմբոէմբոլիա։

Մասնակիցներին չորս խմբի են բաժանել՝ ըստ հեռուստասերիալ դիտելու տեւողության (երբեք չեն դիտում, երբեմն են դիտում, հաճախ կամ շատ հաճախ են դիտում)։ Պարզվել է, որ այն մարդիկ, որոնք սիրում են ժամերով սերիալներ դիտել, 1․7 անգամ ավելի խոցելի են թրոմբոզի առաջացման վտանգի նկատմամբ, քան մյուս երեք կատեգորիաների մարդիկ։

Ըստ հետազոտության արդյունքների՝ թրոմբոզի առաջացմանը առավել հակված են 60-ն անց մարդիկ։ Մոտավոր տվյալներով՝ ԱՄՆ-ում այդ հիվանդությունից տարեկան մոտ 300 հազար մարդ է տառապում։

«Նույնիսկ այն մարդիկ, որոնց բնորոշ է ֆիզիկական ակտիվությունը, պետք է զգուշությամբ վերաբերվեն նման նստակյաց զբաղմունքների, ինչպիսին է հեռուստացույց դիտելը»,- հայտնել է համալսարանի հետազոտական թիմի ղեկավար բժիշկ Յասուխիկո Կուբոտան։

Հետազոտությունը հրապարակվել է Springer ամսագրում։

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА