ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

2018 թվականին պաշտպանության նախարարությունը հանդես կգա նոր նախաձեռնություններով. Վիգեն Սարգսյան

26.02.2018 19:22 ԹԵՄԱ
2018 թվականին պաշտպանության նախարարությունը հանդես կգա նոր նախաձեռնություններով. Վիգեն Սարգսյան

ՀՀ պաշտպանության նախարարության նախաձեռնությամբ մի խումբ ազատամարտիկներ այցելել են ՀՀ ՊՆ Մոնթե Մելքոնյանի անվան ռազմամարզական վարժարան, մասնակցել Արցախյան շարժման 30-րդ և ՀՀ զինված ուժերի կազմավորման 26-րդ տարեդարձերին նվիրված միջոցառմանը:

Պաշտպանության նախարարի որդին ծառայությունը կանցկացնի Արցախում

ՊՆ-ից հայտնում են, որ միջոցառման մեկնարկից առաջ ազատամարտիկները ՀՀ ՊՆ, ԶՈՒ և ԶՈՒ ԳՇ ղեկավար կազմի հետ միասին Հաղարծինի վանական համալիրում մասնակցել են Սուրբ պատարագին:

Մոնթե Մելքոնյանի անվան ռազմամարզական վարժարանում կազմակերպված հանդիսության ընթացքում ազատամարտիկներին ողջունել է ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը:

Պաշտպանական գերատեսչության ղեկավարն իր խոսքում ներկայացրել է հայկական բանակի արդիականացման ծրագրի հիմնական ուղղությունները, զինված ուժերում սկիզբ առած լայնածավալ բարեփոխումների ընթացքը, անդրադարձել «Ազգ-բանակ» գաղափարի ռազմավարությանը, «Ես եմ» և «Պատիվ ունեմ» ծրագրերի մանրամասներին, դրանց նպատակներին ու ակնկալվող արդյունքներին:

Խոսելով առաջիկա ծրագրերի մասին, Վիգեն Սարգսյանն ընդգծել է, որ 2018 թվականին ևս, բանակի արդիականացման յոթնամյա ծրագրի շրջանակում, պաշտպանության նախարարությունը հանդես կգա նոր նախաձեռնություններով: Նոր ծրագրեր կիրականացվեն հատկապես սոցիալական, կրթական, ռազմարդյունաբերության ոլորտներում:

Միջոցառման ավարտին պաշտպանության նախարարը գերատեսչական պարգևներ է հանձնել մի շարք ազատամարտիկների:

 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА