ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Բանակցային գործընթացի ակտիվացումն իրատեսական չէ

26.02.2018 19:45 ՔԱՂԱՔԱԿԱՆ ԱՐՑԱԽ
Բանակցային գործընթացի ակտիվացումն իրատեսական չէ

Ադրբեջանում արտահերթ նախագահական ընտրություններ անցկացնելու որոշումից հետո, ադրբեջանական կողմից հայտարարույթուններ եղան, որ այդ ընտրություններից հետո կակտիվացնեն Արցախյան բանակցային գործընթացը: Սակայն այս ամենին անմիջապես հետեւեց Ալիեւի Երեւանը գրավելու ռազմատենչ հայտարարությունները:
Քաղաքագետ ՍԵՐԳԵՅ ՇԱՔԱՐՅԱՆՑԻ խոսքով, եթե Ադրբեջանում իշխող համակարգն ու ղեկավարները մնալու են նույն անձինք, ապա իրատեսական չէ համարել, թե արտահերթ նախագահական ընտրություններից հետո բանակցային գործընթացը կակտիվանա: Ինչ վերաբերում է այն խոսակցությումններին, թե Նախիջեւանի կողմից Հայաստանին լուրջ սպառնալիքներ կան, քաղաքագետը նկատեց, որ թուրքերն ամերիկացիների միջոցով տեղեկանում են, թե Հայաստանի տարածքում ինչ կարգի զորախմբեր կան. «Կարծում եմ` նրանք չեն ցանկանա Գյումրու բազայի գոյությունը հանկարծակի իմաստավորվի: Եթե դիտարկենք Սիրիայի դեպքը, ապա բոլորովին վերջերս թուրքական բանակը փորձել է մեծ աղմուկի տակ ներխուժել Հալեպ քաղաք եւ ինչպես ասում են ստացել են ոչ ադեկվատ պատասխան, թե վերջիններիս հարվածողն ով է եղել, առ այսօր պարզ չէ: Դե այժմ փորձեք պատկերացնել, որ թուրքն ու ադրբեջանցին միմյանց հետ փորձեն շարժվել Նախիջեւանի ուղղությամբ կամ դիվերսիոն փորձ կատարել` Աստված գիտի թե նրանց հետ ինչ կարող է լինել»,-«Իրավունքի» հետ զրույցում նշեց քաղաքագետը:

Քննարկվել են կաթի մթերման, պտուղ-բանջարեղենի արտահանման և ոռոգման գործընթացի կազմակերպմանն առնչվող հարցեր

ԶՎԱՐԹ ԽԱՉԱՏՐՅԱՆ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА