ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Նստակյաց կենսակերպը կարող է ուռուցքների 9 տեսակ առաջացնել

27.02.2018 13:31 ՀԱՆՐՈՒԹՅՈՒՆ ԱՌՈՂՋԱՊԱՀԱԿԱՆ
Նստակյաց կենսակերպը կարող է ուռուցքների 9 տեսակ առաջացնել

Գիտնականները նստակյաց կենսակերպը կապել են քաղցկեղի եւս 9 տեսակի  հետ: Վատ նորությունն այն է, որ հեռուստացույցի կամ համակարգչի առջեւ մեկ ժամից ավելի նստելը բավական է քաղցկեղի զարգացման հավանականության մեծացման համար:

Եթե հաճախ են թմրում վերջույթները, և դա երկար է տևում, պետք է զգուշանալ` թմրելը կարող է լուրջ հիվանդության նշան լինել

Գիտնականների խոսքով՝ հեռուստացույցի կամ համակարգչի առջեւ երկար ժամանակ նստելը կարող է առաջացնել ոչ միայի սրտային հիվանդություններ, այլեւ քաղցկեղի մի քանի տարատեսակներ: Նախկինում գիտնականները պարզել էին, որ նստակյաց կենսակերպը մեծացնում է կրծքագեղձի եւ աղիների ուռուցքների վտանգը, իսկ հիմա ԱՄՆ Ուռուցքաբանության ազգային ինստիտուտի համաճարակաբանների նոր հետազոտությունը ցույց է տվել, որ երկար նստելու սովորությունը մեծացնում է նաեւ քաղցկեղի 9 այլ տարատեսակների առաջացման հավանականությունը՝ ներառյալ թոքերի, պարանոցի եւ գլխի ուռուցքների: Սա այնքան էլ հաճելի նորություն չէ այն մարդկանց համար, ովքեր սիրում են ձմեռային ցուրտ օրերին հեռուստացույցի առջեւ նստել: Սակայն գիտնականները նշում են, որ բացասական միտումը կարելի է փոխել սովորական կենսակերպում հասարակ փոփոխությունների հաշվին: Օրինակ՝ պետք է ոտքի կանգնել գոնե ժամը մեկ անգամ, հաճախ զբաղվել տնային գործերի կատարմամբ եւ պարբերաբար փողոց դուրս գալ ոտքով զբոսնելու:

Հիշեցնենք, որ գիտականորեն ապացուցվել է նստակյաց կենսակերպի հստակ կապը սրտի հիվանդությունների, կաթվածների, 2-րդ տիպի դիաբետի, հիպերտոնիայի, ուղեղի եւ թոքերի հիվանդությունների, երկու օրգանների ուռուցքների, ինչպես նաեւ ընկնելու հետեւանքով վաղաժամ մահվան հետ: Եթե մարդիկ ֆիզիկական ծանրաբեռնվածությանը շաբաթական հատկացնում են գոնե 7,5 ժամ, ապա մահացության հավանականությունը 20 տոկոսով նվազում է: Ի դեպ, փորձագետները համառորեն խորհուրդ են տալիս այս ցուցանիշները մեծացնել եւ ավելի հաճախ շարժվել՝ ավելի երկար ապրելու համար:

Տվյալ հետազոտությունը ցույց է տվել նաեւ ֆիզիկական ծանրաբեռնվածությունների վերին նշաձողը: Պարզվել է, որ եթե մարդը ֆիզիկական ծանրաբեռնվածությանը շաբաթական 25 ժամ կամ օրական 3,5 ժամ է հատկացնում, ապա նույնպիսի արդյունք է ստանում, ինչպիսին կլիներ, եթե նման ծանրաբեռնվածության համար 75 ժամ ծախսեր: Իսկ մարաթոնների երկրպագուները սպորտին հենց այդքան ժամանակ են հատկացնում:

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА