ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

«Սերժ Ազատիչը ոչինչ չի հանձնել, հայերը դժգոհելու տեղ չունեն»

27.02.2018 20:00 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՔԱՂԱՔԱԿԱՆ ՀԱՆԴԻՊՈՒՄ
«Սերժ Ազատիչը ոչինչ չի հանձնել, հայերը դժգոհելու տեղ չունեն»

Մինչ մենք այս օրերին հիշում ենք ու սգում ադրբեջանական իշխանությունների կողմից իրականացված Սումգայիթյան կոտորածի 30-րդ տարելիցը, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը շարունակում է իր վերընտրման ֆոնին միջազգային հանրության աչքի առաջ նորից սուր ճոճել` հայտարարելով, թե պետք է «վերադարձնեն» Երեւանը: Այս եւ մի շարք այլ հարցերի շուրջ, «Իրավունքը» զրուցեց Մերձավոր Արեւելքի եւ Կովկասի երկրների հարցերով ռուս փորձագետ ՍՏԱՆԻՍԼԱՎ ՏԱՐԱՍՈՎԻ հետ:

«Մ. Գրիգորյանի ձեռբակալությանն այսօր կողմ են պատգամավորներ, որոնց երաշխավորությամբ նույն հոդվածի կասկածանքով մարդիկ են ազատ արձակվել»

«ՍԱ ՄԵԾ ՀԱՐՎԱԾ ԷՐ ԲԱՆԱԿՑԱՅԻՆ ԳՈՐԾԸՆԹԱՑԻՆ»

–Պարոն Տարասով, ըստ Ձեզ, արդյոք ալիեւյան այսպիսի հայտարարությունը պայմանավորված էր զուտ նրա նախընտրական քարոզարշավով:

– Սա մարգինալ հայտարարություն է, որը նույնիսկ մեկնաբանել ոչ ոք չի ցանկանում: Ինչո՞ւ նա արեց այդ հայտարարությունը, ամենայն հավանականությամբ` Ադրբեջանն այնքան է խորասուզվել իր «տեսակետների» մեջ« որ սկսել է առաջնորդվել, կոպիտ ասած, պատմական առասպելաբանությամբ: Ամեն դեպքում, Ալիեւը փորձառու քաղաքական գործիչ է« եւ բոլորն էլ հասկանում են« որ այս ամենն, իսկապես, պայմանավորված է ապրիլին կայանալիք նախագահական ընտրություններով: Այնպես որ, ընտրությունից հետո` նա ձեռք կքաշի այդ մտքից:

– Ամեն դեպքում, այսքանից հետո հնարավոր կլինի՞ երբեւէ խոսել ԵԱՀԿ Մինսկի խմբի միջնորդությամբ` բանակցային գործընթացի վերսկսման մասին:

– Ադրբեջանի արտաքին գործերի նախարարության մամուլի խոսնակ Հիքմեթ Գաջիեւը Ալիեւի հայտարարությունից հետո ասում է, թե բանակցությունները շարունակվելու են, եւ իրենք կողմնակից են ինտենսիվ բանակցություններ վարելուն: Բայց տրամաբանական է, որ Ալիեւի այս ագրեսիվ հայտարարությունը մեծ հարված էր  բանակցային գործընթացին: Եվ սա առաջին հերթին հարված էր ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների դեմ, որոնք վերջերս տարածաշրջանում էին եւ զբաղված էին Վիեննայում եւ Սանկտ Պետերբուրգում ընդունված համաձայնությունների կյանքի կոչմանը:

«ՀԱՐՑԵՐԸ ՊԵՏՔ Է ԼՈՒԾԵԼ ՓՈԽԱԴԱՐՁ ԸՄԲՌՆՈՒՄՈՎ»

–Ալիեւն արդեն հավակնություններ է դրսեւորում Երեւանի նկատմամբ, մինչդեռ միջազգային հանրության կողմից հասցեական արձագանք չեղավ: Ըստ էության, դրան անդրադարձավ միայն ՌԴ-ի եւ Ֆրանսիայի ԱԳՆ-ները: Ըստ Ձեզ, ինչո՞վ է սա պայմանավորված:

– Այստեղ կար ոչ թե տարածքային պահանջ Ալիեւի կողմից, այլ նա ասում էր, թե ադրբեջանցիները պետք է վերադառնան իրենց պատմական հայրենիք, բայց չէր ավելացնում, որ հայերն էլ պետք է վերադառնան Բաքու, Գյանջա եւ այլն: Բաքվեցիները  ասում են, թե հենց հայերը գան, կսկսեն ղեկավարել այստեղ, ինչպես ժամանակին հրեաներն արեցին: Այս ամենը «անեկդոտ» է հիշեցնում: Մոսկվան դրան զգուշորեն արձագանքեց` ասելով, որ սա հարված էր բանակցային գործընթացին, իսկ հարցերը պետք է լուծել փոխադարձ ըմբռնումով: Բայց ես ուզում եմ Ձեր ուշադրությունը հրավիրել այլ փաստի վրա` Ադրբեջանի պատմությունը գրում են ո՛չ միան ադրբեջանցիները, ո՛չ միայն հայերը կամ ռուսները, այլ կա համաշխարհային պատմություն, որը տեղն է գցում ամեն ինչ: Բոլորն էլ լավ հասկանում են ու կարողանում են օբյեկտիվ գնահատել: Հետեւաբար, այդպիսի հայտարարություններով ապատեղեկատվություն տարածելն առաջին հերթին խոսում է պատմության վերաբերյալ Ադրբեջանի ունեցած ցածր մակարդակի մասին:

Սերժ Սարգսյանը հանդիպել է կուսակիցներին և քննարկել Մանվել Գրիգորյանի արարքը. մանրամասներ. «Ժողովուրդ»

«ԵԹԵ ՈՒԶՈՒՄ ԵՆ ԱՐՑԱԽԸ ԳՐԱՎԵԼ ԱՌԱՆՑ ՀԱՅԵՐԻ, ՈՉ ՈՔ ԻՐԵՆՑ ԹՈՒՅԼ ՉԻ ՏԱ»

–Ինչպե՞ս եք տեսնում Արցախի հիմնախնդրի կարգավորումը, երբ կողմերից մեկը նման ագրեսիվ հռետորաբանությամբ է հանդես գալիս:

– Արցախի հարցը վերջացել է, այն դեռեւս 30 տարի առաջ է Ադրբեջանը բաց թողել: Այս ուղղությամբ բոլոր դիվանագիտական« քաղաքական միջոցները գործադրվել են, եւ հիմա պայմանավորվելու ժամանակն է: Ի վերջո, եթե Արցախի հայերին Ադրբեջանը համարում է իր քաղաքացները, իրենք չպետք է նրանց կոչեն այլմոլորակայիններ, սեփական քաղաքացիների հետ այդպես չեն շփվում: Իսկ եթե իրենք ուզում են Արցախը գրավել առանց հայերի, ոչ ոք իրենց թույլ չի տա:

«ԿԱՐԾՈՒՄ ԵՄ` ՈՉԻՆՉ ԷԼ ՉԻ ՓՈԽՎԵԼՈՒ»

–Անդրադառնանք նաեւ հայաստանյան քաղաքականությանը: Ինչպես գիտեք, մեզ մոտ եւս նախընտրական շրջան է: Շուտով կունենանք նոր նախագահ, նոր վարչապետ... Ի՞նչ կարելի է սպասել այս փոփոխություններից:

– Սա, իհարկե, Հայաստանի ներքին գործն է, որն, ըստ իս, սովորական փոխատեղություն է լինելու: Կարծում եմ` ոչինչ է էլ չի փոխվի: Եվ որքան էլ քննադատություններ հնչեն, Սերժ Ազատիչը ոչինչ չի հանձնել, հայերը դժգոհելու  տեղ չունեն:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА