ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

«Անխոս Արցախը կարեւոր պատմական ֆոկուս է»

27.02.2018 20:15 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԱՐՑԱԽ
«Անխոս Արցախը կարեւոր պատմական ֆոկուս է»

ՀՀ ԳԱԱ-ում կայացավ «Արցախը հայոց պետականության համար պայքարի քառուղիներում» խորագրով միջազգային գիտաժողովը` նվիրված Արցախյան շարժման նոր շրջափուլի 30-ամյակին: Ներկա էին պետական, քաղաքական, գիտական շրջանակների ներկայացուցիչներ ինչպես Հայաստանից, այնպես էլ Ռուսաստանի Դաշնությունից: Նրանցից` ՌԴ առաջին կարգի պետական խորհրդական, REX գործակալության ղեկավար, քաղաքագետ ՄՈԴԵՍՏ ԿՈԼԵՐՈՎԸ հանդես եկավ զեկույցով` «Ազգային պետություններ» սկզբունքը ստալինյան ԽՍՀՄ-ում» թեմայով, ինչի մասին էլ կոնֆերանսից հետո «Իրավունքն» առիթ ունեցավ զրուցել նրա հետ:

«Վանդալների պատժաչափը կխստացվի». Նաիրա Զոհրաբյան

–Պարոն Կոլերով, ի՞նչ կասեք այս միջազգային կոնֆերանսի գլխավոր շեշտադրումների մասին:

– Իրականում սա հայ եւ ռուս պատմագետների առաջին միացյալ կոնֆերանսը չէ: Բայց որքան գիտեմ, սա առաջին պրոֆեսիոնալ, գիտական կոնֆերանսն է,  որի կենտրոնում Արցախն է: Անխոս Արցախը կարեւոր պատմական ֆոկուս է` ե՛ւ  ազգային պետությունների կառուցման ու ստեղծման, ե՛ւ տարածաշրջանային խնդիրների համատեքստում: Այնպես որ, հուսանք` Արցախի պատմական հետաքննությունը կշարունակվի: Սա թերեւս առաջին լավ քայլն է:

– Իսկ ի՞նչ կասեք Ադրբեջանի նախագահ Ալիեւի վերջին հայտարարության մասին, որտեղ նա խոսել է ոչ միայն Ստեփանակերտը, այլեւ Երեւանը գրավելու մասին:

– Ալիեւի հայտարարությունն ամբողջովին պրոպագանդա էր, չարժի էլ ուշադրություն դարձնել:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА