ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻ

27.02.2018 23:00 ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻ
ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻ

ՊԱՐԶԱԲԱՆՈՒՄ (ԱԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ «TOYOTA LAND CRUISER 200» ԹԱՆԿԱՐԺԵՔ ՄԵՔԵՆԱՆ ԱՆՀԱՅՏ ԱՂԲՅՈՒՐԻ ՖԻՆԱՆՍԱՎՈՐՄԱՄԲ ԳՆԵԼՈՒ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ)

ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻ

ԱԻՆ լրատվական ծառայությունից հայտնում են, որ ինչքան էլ ավտոմեքենան թանկ լինի եւ կասկածելի միջոցներով գնված, մեկ է` машина не роскошь, а средство передвижения…

 

 

ԾԱՌՈՒԿՅԱՆԱԿԱՆ ՆՈՐ ԱՍԱՑՎԱԾՔ

Ծառուկյանական դաշինքի հերթական ընդդիմադիր կեցվածքը մինչեւ ՀՀ նախագահի թեկնածուի հետ տետատետ հանդիպումն էր:

 

ԾԱՌՈՒԿՅԱՆԱԿԱՆ ՊԱՏԳԱՄԱՎՈՐ ԳԵՎՈՐԳ ՊԵՏՐՈՍՅԱՆԸ «ԵԼՔԻՆ» (ԾԱՌՈՒԿՅԱՆ ԽՄԲԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ ՉԻ ՄԻԱՆԱ «ԵԼՔԻ»` ՍԴ ԴԻՄԵԼՈՒ ՆԱԽԱՁԵՌՆՈՒԹՅԱՆ ԱՌԹԻՎ)

«Ծառուկյան դաշինքը սովորություն չունի անհեռանկարային հարցերին մասնակցելու»: Հեռանկարը «Ելքը» չի, քաղաքական գիրք բացել-փակելն ու դրանից դաս քաղել սովորելն է:

 

ԳՈՒՅԺ (ՕԵԿ ՀԱՄԱԳՈՒՄԱՐՈՒՄ ԱՐԹՈՒՐ ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆԻՆ ՕԵԿ ՆԱԽԱԳԱՀ ԸՆՏՐԵԼՈՒ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ)

Թաղման բյուրոյից հայտնում են, որ Արթուր Բաղդասարյանին ՕԵԿ նախագահ ընտրելով` ավետեցին «Հայկական վերածննդի» վաղաժամ մահը:

 

 

ՏԱԿԻՑ ԴՈՒՐՍ ԵԿԱՆ (ԳԱՌՆՈՒ «ՔԱՐԵՐԻ ՍԻՄՖՈՆԻԱՅԻ» ՏԱՐԱԾՔՈՒՄ ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ ԾԱՎԱԼԵԼՈՒ ԲՆԱՊԱՀՊԱՆՆԵՐԻ ԲՈՂՈՔԻ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ)

Կառավարությունից հայտնում են, որ իրենք կապ չունեն այդ սիմֆոնիայի հետ եւ վերոնշյալ խնդրի մասին խնդրում են դիմել ֆիլհարմոնիկին կամ «Գառնու սիմֆոնիկի» դիրիժորին:

 

 

ԻՐԱՎԻՃԱԿԻՆ ՀԱՄԸՆԹԱՑ (ՀՀ ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԵՎ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՆԱԽԱՐԱՐ ԴԱՎԻԹ ԼՈՔՅԱՆԻ ԿՈՂՄԻՑ` 2017 ԹՎԱԿԱՆԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆԸ ԱՄՓՈՓԵԼՈՒՑ ՀԵՏՈ)

 

Կառավարությունից հայտնում են, որ Դավիթ Լոքյանի նախարար դառնալուց հետո նախարարության ձեռքբերումները առավել են, քանի որ նա իրեն նախորդած նախարարների քայլ առ քայլ առաջ գնալուն նախընտրել է լոքերով սլանալ:

ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА