ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

«Փախստականների կրած նյութական վնասների փոխհատուցման հարցով ՄԻԵԴ դիմելը ռազմավարական սխալ էր».Մելիքյան

27.02.2018 20:18 ՔԱՂԱՔԱԿԱՆ ԱՐՑԱԽ
«Փախստականների կրած նյութական վնասների փոխհատուցման հարցով ՄԻԵԴ դիմելը ռազմավարական սխալ էր».Մելիքյան

Արցախի հանրապետության նախկին արտգործնախարար ԱՐՄԵՆ ՄԵԼԻՔՅԱՆԻ խոսքով` հակամարտության գոտու բնակիչ շահումյանցի հայի եւ լաչինցի քրդերի հայցերով կայացված ՄԻԵԴ վճիռները նախադրյալներ են ստեղծել, որպեսզի հետագայում Հայաստանը ստիպված լինի միայն որպես փոխհատուցում ադրբեջանցիներին վճարել առնվազն 350.000.000-400.000.000 (միլիոն)եվրոյի չափ գումար: Ըստ նրա, հավանաբար դրան կգումարվեն նաեւ դատական ծախսերի վճարման համար անհրաժեշտ ոչ պակաս պատկառելի գումարներն, իսկ ավելի ուշ` նաեւ ենթակառուցվածքներին, տարատեսակ շենք-շինություններին եւ այլ օբյեկտներին հասցված վնասների համար փոխհատուցումները. «Հայ փախստականների կրած նյութական վնասների փոխհատուցման հարցով Մարդու իրավունքների եվրոպական դատարան դիմելը ռազմավարական սխալ էր, որը շատ թանկ կարող է նստել մեզ վրա: Փետրվարի 22-ին ՀՀ ԱԺ կողմից կազմակերպաված լսումների ընթացքում արդեն իսկ ասել եմ, որ ՄԻԵԴ-ի կողմից քաղաքական մոտեցում է ցուցաբերվել, երբ որոշում է կայացել քննելու հատկապես Շահումյանի շրջանից մեկ հայ եւ Լաչինից շրջանից մի քանի քուրդ փախստականների անունից տրված հայցադիմումները, որոնց վերաբերյալ նաեւ վճիռ է կայացվել: Հայցատուների այսօրինակ ընտրությունն` ըստ նախկին բնակության վայրերի, ուղղակիորեն ուրվագծում է այն գոտին, ուր ընթացել են ռազմական գործողությունները եւ որն ընդգրկում է պատերազմի նախօրեին նախկին ԼՂԻՄ-ի սահմաններից դուրս գտնված ադրբեջանաբնակ յոթ շրջանները եւ մինչև 1992թ. հունիսը հայաբնակ Շահումյանի շրջանը: Այսինքն, ՄԻԵԴ-ի վճիռն անուղղակիորեն ներդաշնակեցված է Մինսկի խմբի կողմից մշակված «Մադրիդյան սկզբունքների» հայեցակարգին եւ, այսպիսով, կարգավորման այդ սցենարի շրջանակներում փոխհատուցում ստանալու հնարավորություն չի վերապահել մոտ 450.000 Սումգայիթից, Կիրովաբադից, Բաքվից եւ այլ քաղաքներից բռնագաղթած հայ փախստականների համար»,-ընդգծեց Արման Մելիքյանը: Նրա բնորոշմամբ,  սա, Հայաստանում  որոշում կայացնողների աններելի բացթողումն է, սակայն ՄԻԵԴ դիմելու հետ կապված խնդիրներն առաջիկայում միայն այսքանով չեն ավարտվելու.« Ըստ 2017 թվականի դեկտեմբերին ՄԻԵԴ կայացրած վճռի Հայաստանն ու Ադրբեջանը պարտավոր են երեք ամսվա ընթացքում տուժածներին (մեկ հայի եւ վեց քրդերի) վճարել 5000-ական եվրո, իսկ դատական ծախսերի համար մուծեն 28.642 ֆունտ ստերլինգ (Հայաստանը) եւ 30.000 եվրո(Ադրբեջանը): Յոթը ադրբեջանաբնակ շրջաններում բնակվել է մոտ 450.000 ադրբեջանցի, Շահումյանի շրջանում մոտ 20.000 հայեր, որոնց գուցե միացվեն նաեւ Մարտակերտի շրջանի բնակիչների վաթսուն տոկոսը` առավելագույնը եւս 25.000 մարդ: ՄԻԵԴ վերոհիշյալ վճիռների շնորհիվ փոխհատուցման հավակնող ադրբեջանցիների թվային առավելությունն, այսպիսով, հսկայական է դառնում: Հիմա հարց է ծագում` եթե գործերն ընթանան հենց այս կերպ, ով է վճարելու այդ հարյուրավոր միլիոնները: Դատարանը որպես վճարող է դիտարկում Հայաստանի Հանրապետությունը, այսինքն մեր պետության բոլոր քաղաքացիներին` մեզ բոլորիս: Բայց այս իրավիճակի պատասխանատուները մեզանից մի քանիսն են եղել: Դրանք այն մարդիկ են, ովքեր միայն իրենց հայտնի պատճառներով նպատակահարմար են գտել դիմելու ՄԻԵԴ: Նրանք անձնապես այդ գումարները վճարելու ցանկություն հաստատ չեն ունենա: Չեմ ուզում մեղավորներ ու մեղքեր փնտրել, միայն հերթական անգամ ուզում եմ ասել, որ այս իրավիճակից ելքը դեռ պահպանվում է, բայց սխալը գործած մարդիկ, այսօրվա քաղաքական պատասխանատուները պետք է իրավիճակը շտկելու ցանկություն եւ կամք դրսևորեն»,-եզրափակեց Ա. Մելիքյանը:

«Խորհուրդ եմ տալիս «Ալյանս»-ի նախկին անդամներին խժդժություններ հրահրելու անիմաստ փորձեր չձեռնարկել».Իվետա Տոնոյան

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА