ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

«ԴԵՂԻՆ ՔԱՐՏ» ՔՈՉԱՐՅԱՆԻՆ, ԵՎ ՈՉ ՄԻԱՅՆ

28.02.2018 19:00 ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆ
«ԴԵՂԻՆ ՔԱՐՏ» ՔՈՉԱՐՅԱՆԻՆ, ԵՎ ՈՉ ՄԻԱՅՆ

Ձմռան վերջին օրով ԱԺ-ն ընտրելու է Բարձրագույն դատական խորհրդի 5 անդամներին եւ ԱԺ Պետաիրավական հանձնաժողովի նախագահին: Ըստ ժամանակացույցի, այն էլ բացառությամբ «Ելքի» բոլոր խմբակցությունների քվեներով մեկ փուլով Արմեն Սարգսյանն ընտրվելու է ՀՀ նախագահ: Իսկ ապրիլին, եւ դրանում ոչ ոք որեւէ կասկած չունի, ՀՀ վարչապետ է ընտրվելու Սերժ Սարգսյանը: Սակայն ԱԺ-ում եղավ նաեւ «սյուրպրիզ»` խորհրդարանը միաձայն որոշեց օրակարգում ընդգրկել մարտիմեկյան հանցագործության հարցը:

ՀԱՂԹԱՆԱԿԻ ՕՐՈՎ ԿԱՎԱՐՏՎԻ՞ ՔԱՂԱՔԱԿԱՆ ՃԳՆԱԺԱՄԸ

 

ՄԻ ՓՈՔՐԻԿ ՆԱԽԱՊԱՏՄՈՒԹՅՈՒՆ

Երբ դեռ Նիկոլ Փաշինյանի առաջարկությամբ ԱԺ-ում տեղի ունեցան մարտիմեկյան լսումներ, այդտեղ Սամվել Նիկոյանը փաստացի ստախոս անվանեց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին. «Դուք, արտակարգ դրություն հայտարարելը հիմնավորելով, հայտարարեցիք,  որ ավտոբուսի հետեւից դուրս են գալիս ընդդիմադիրները, ավտոմատով կրակում են ու պախկվում են ավտոբուսի հետեւը: Բոլոր վիրավոր ոստիկանների դատաբժշկական փորձաքննության փաստաթղթերը նայեցինք, ոչ մի ոստիկան հրազենային վիրավորում չուներ: Հարց, պարոն նախագահ, բա որտեղի՞ց այդ ինֆորմացիան Ձեզ, որի հիման վրա Դուք որոշումներ ընդունեցիք, ինչը ճակատագրական եղավ այդ իրադարձությունների զարգացման համար»: Իսկ ՀՀԿ խմբակցության քարտուղար Գագիկ Մելիքյանն էլ այնուհետ պնդեց, որ մարտի 1-ի բացահայտումը ՀՀԿ-ի համար սկզբունքային հարց է. «Տասը տարվա ընթացքում չբացահայտել մեկ կամ հարյուր դրվագ, դա դեռ չի նշանակում, որ իրավապահների մոտ չի ստացվում: Քննություն է ընթանում»:

Իսկ դրան նախորդել էր հետաքրքիր ակտիվություն Քոչարյանի թիմի կողմից: Նախ` քոչարյանա-ՕՐՕ-ական լրատվական ռեսուրսները շրջանառության մեջ դրեցին այն լուրը, որ Ռոբերտ Սեդրակիչը ունի ՀՀ նախագահի սեփական թեկնածու, եւ անգամ անուններ շրջանառվեցին: Այնուհետ հանդիսավոր միջոցառումներից մշտապես խուսափող Քոչարյանը հայտնվեց Ստեփանակերտում, Արցախյան շարժման 30-ամյակի տոնակատարություններին, եւ այդտեղ ինչպես լրիվ բացահայտ, այնպես էլ թաքուն, բազում հանդիպումներ ունեցավ: Դրան հետեւեցին մարտիմեկյան լսումները, եւ լսումների առնչությամբ «Ելք» խմբակցության անդամ Արամ Սարգսյանը արձանագրեց, որ ՀՀԿ-ականները սլաքն ուղղում էին Ռոբերտ Քոչարյանի դեմ, մասնավորապես նշելով, որ հարցերի հարցը, թե 2008-ին գիշերով ով հրաման տվեց մտնել Ազատության հրապարակ. «Գործընթացներն ամսի 26-ից հետո գնում էին մարման: Դա ակնհայտ էր բոլորին: Ու այստեղ արդյոք քաղաքական միտում կա՞ր: Մամուլն է բազմիցս անդրադարձել դրան, որ Ռոբերտ Քոչարյանն ինքնուրույն այդ որոշումը կայացրած լինի` հետագայում իրենից ավելի թույլ նախագահ ունենալու եւ իր` պահանջարկված լինելու խնդիրը լուծելու համար»:

Թավշյա հեղափոխության թավշյա տեռորը

Արձագանքները այդ լսումներին առավել քան նյարդային էին, ինչպես Քոչարյանի, այնպես էլ Տեր-Պետրոսյանի քարոզչական ռեսուրսների կողմից, եւ, ի դեպ, ՀԱԿ-իստները Սամվել Նիկոյանին որակեցին «առավել քան ստախոս»:

Իսկ մարտի 1-ի ԱԺ օրակարգ մտցնելու միաձայն քվեարկությանը նախորդել էր նաեւ 2004-ի ՍԴ որոշմամբ չկայացած վստահության հանրաքվեի հիշատակումը Բարձրագույն դատական խորհրդի ապագա նախագահ Գագիկ Հարությունյանի կողմից, ինչպես նաեւ այդ մարմնի բոլոր հինգ թեկնածուների կողմից քաղբանտարկյալների մասին հարցին ո՛չ այո, ո՛չ էլ ոչ պատասխանելը:

 

ՈՉ ՄԻԱՅՆ ՔՈՉԱՐՅԱՆԻՎ

Տրամաբանական է, որ լսումների ժամանակ ՀՀԿ-ականների ելույթները Քոչարյանին եւ վերջինիս թիմին  ուղղված զգուշացման տպավորություն էին թողնում, իսկ օրակարգ ընդգրկելը արդեն «դեղին քարտի» է նմանվում: Ուստի կարելի է ենթադրել, որ Ռոբերտ Սեդրակիչը ինչ-ինչ ստվերային քայլեր է ձեռնարկում, որոնք կարող էին ֆորսմաժորի հանգեցնել եւ խաթարել դեպի մաքուր խորհրդարանական համակարգը ամբողջացնելուն ուղղված սահմանադրական անցման ժամանակացույցը: Սակայն այստեղ կա նաեւ հետեւյալ պահը` նախագահի եւ վարչապետի ընտրությունից հետո համապատասխան օղակներում կադրային փոփոխությունները, որ ենթադրվում են, որ կարող են ընդարձակ լինել: Ավելին, զորօրինակ, ՀՀԿ խմբակցության անդամ Մարգարիտ Եսայանը հայտարարեց, որ ՀՀ իշխանության ներսում տեղի է ունենում «սահուն, շատ սիրուն իշխանափոխություն»` երիտասարդ կադրերի քաղաքական դաշտ եւ բարձր պաշտոնների մուտք գործելու տեսքով: Ու հնարավոր է ենթադրել, որ քոչարյանական կադրերից ձերբազատվելու գործընթացը սրացումներից զերծ պահելու համար մարտիմեկյան թեմայի վերաթարմացումը կարող է ծառայեցվել որպես կանխարգելիչ միջոց: Բայց կան նաեւ այլ շրջանակներ, որոնք հարվածի տակ են հայտնվում այդ վերարծարծման շնորհիվ: Դա, անշուշտ, պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանն է: Դա վերաբերում է նաեւ մարտի 1-ին զինվորական համազգեստ ստացած օլիգարխների թիկնազորներին: Ու, բնականաբար, դա վերաբերում է Լեւոն Տեր-Պետրոսյանի թիմին, թեեւ ծերուկի հայ-հայը գնացել է, վայ-վայն է մնացել:

Ու վերջապես դա վերաբերում է եւ Նիկոլ Փաշինյանին, ում դերակատարումը 10 տարվա վաղեմության փողոցային արյունալի բախումներում բավականին մեծ է: Իսկ «Ելք» խմբակցության ղեկավարը, ով ժամանակին ԼՏՊ-ի աջ ձեռքն էր, այժմ չափազանց շատ է խոսում Սերժ Սարգսյանի վարչապետությանը խոչընդոտելու մասին եւ պատրաստակամություն հայտնում «գործուղվել» Ազատության հրապարակ: Ընդ որում, «գործուղման» առիթների մեջ հիշատակվում են եւ «քաղբանտարկյալները», այդ թվում` սէֆիլյանականները: Ու այդ առումով էլ հիշողության վերաթարմացումը կարող է կանխարգելիչ նշանակություն ունենալ:

ԱՅԴ ՆԱԽԱԳԱՀԸ ԵՍ ԵՄ, ԿԱՄ ՌՈԲԵՐՏ ՔՈՉԱՐՅԱՆԻ ՖԻԱՍԿՈՆ

Ինչեւէ, կարելի է ասել, որ Սերժ Սարգսյանի գլխավորած ՀՀԿ թիմը անթերի քաղաքական շախմատ է խաղում, ընդ որում ե՛ւ երկրի ներսում, ե՛ւ արտաքին քաղաքական դաշտում:

ՀՈՎՀԱՆՆԵՍ ԳԱԼԱՋՅԱՆ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА