ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

«ՀՀԿ-Ի ԵՎ ՀՅԴ-Ի ՄԻՋԵՎ ՄԻՇՏ ԷԼ ՊԵՏՔ Է ՏԱՐԱՁԱՅՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԼԻՆԵՆ»

28.02.2018 21:00 ՀԱՆԴԻՊՈՒՄ
«ՀՀԿ-Ի ԵՎ ՀՅԴ-Ի ՄԻՋԵՎ ՄԻՇՏ ԷԼ ՊԵՏՔ Է ՏԱՐԱՁԱՅՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԼԻՆԵՆ»

Աժ հերթական նիստը մեկնարկեց բազմաթիվ նախագծերի քննարկումներով եւ, ինչպես միշտ, այս անգամ էլ այդ նախագծերն արժանացան դրական ու բացասական արձագանքների, դրանց մի մասին օրենսդիր մարմինը օրենքի ուժ տվեց, մի մասն էլ` մերժեց: Այս ամենից զատ, կարեւորվեց նաեւ Բարձրագույն դատական խորհրդի հինգ անդամներին ներկայացնելը օրենսդիրներին, որոնց ընտրությունը կկայանա այսօր ԱԺ-ում: Իսկ դրան զուգահեռ շարունակվում են խոսակցություններն այն մասին, որ ՀՀԿ-ի կոալիցիոն գործընկեր ՀՅԴ-ն, այսպես ասած, շեղվում է ընդհանուր ուղուց, թերեւս դրա վառ ապացույցն այն էր, որ ԱԺ ներկայացրած «Ծառուկյան» դաշինքի նախագիծը` այն է անցնել 100 տոկոս համամասնական ընտրակարգի, կողմ քվերակեց ՀՅԴ-ն: Այսպիսով` առջեւում սպասվում է քաղաքական հետաքրքիր անցուդարձ, որի վերաբերյալ էլ «Իրավունքը» զրուցեց ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր, ՀՀԿ փոխնախագահ ԳԱԼՈՒՍՏ ՍԱՀԱԿՅԱՆԻ հետ:

«Քաղաքական իրավիճակի փոփոխությամբ» մահանում է արդարադատությունը

 

«ՈՎ ՉԻ ՇԱՀՈՒՄ` ԲՈՂՈՔՈՒՄ Է ԵՎ ԻՆՉ ԱՍԵՍ ԿԱՐՈՂ Է ԱՍԵԼ»

–Պարոն Սահակյան, Ձեր գնահատմամբ` այսօր որքանո՞վ է անհրաժեշտ Բարձրագույն դատական խորհուրդը:

– Այս խորհուրդը սահմանել է մեր Սահմանադրությունը եւ ընդհանուր օրենքները, այն ոչ թե գնում է կարգավորելու դատական գործընթացները, այլ սահմանելու է վերահսկողություն: Ձեռնարկվել են այնպիսի միջոցներ` դատավորների, նրանց աշխատանքի պայմանների, հետագայում նոր աշխատանքի տեղավորվելու, որը հետագայում հնարավորություն կտա ավելի բարձրացնելու դատական օրենսդրությունը: Չի կարելի մտածել, որ եթե այս դատական խորհուրդը եղավ, ապա հաջորդ շաբաթ արդեն դատարանները պետք է աշխատեն լավագույն միջոցներով: Այս խորհուրդը մեծ աշխատանքներ ունի իրականացնելու, կարծում եմ` գոնե մեկ տարվա ընթացքում ժողովուրդը կտեսնի, թե ինչ փոփոխություններ են տեղի ունեցել: Սովորաբար դատական իրավիճակներն այնպիսին են, որ միշտ բողոքող կողմ լինում է, ով դատը շահում է` գոհ է, ով չի շահում` բողոքում է եւ ինչ ասես կարող է ասել: Մենք բոլորս էլ բարեկամներ ունենք, որոնք տարբեր փոխհարաբերությունների մեջ են գտնվում, եւ մենք տեղեկանում ենք, թե ինչ է կատարվում: Այս խորհուրդը կնպաստի, որպեսզի մենք ունենանք դատական կայուն գործընթացներ: Եթե Հայաստանում դատական իշխանությունները զարգացում չապրեն, ինչպես ամբողջ աշխարհում է, ապա մենք մեծ դժվարություններ կունենանք առաջիկայում: Այդ պատճառով էլ, Սահմանադրությունը ստեղծելու ժամանակ կարեւորագույնն խորհուրդն այս խորհուրդն էր, որն էլ արձանագրվեց Սահմանադրությամբ:

 

«ԳՅՈՒՂԱՊԵՏՆԵՐԻ ԸՆՏՐՈՒԹՅԱՆ ՇՐՋԱՆՆ Է, ԵՎ ԸՆԴԴԻՄՈՒԹՅՈՒՆԻՑ ՀԻՄՆԱԿԱՆՈՒՄ ՄԱՐԴ ՉԿԱ»

–Ընդդիմությունը` «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ, անվստահություն հայտնեց խորհրդի անդամների նկատմամբ: Ի՞նչ կասեք այս մասին:

– Իմ եւ Նիկոլ Փաշինյանի կարծիքները տարբեր են, որովհետեւ, երբ մարդն ընդդիմություն է եւ գտնվում է ընդդիմության ճամբարում, ապա ինչ ասես կարող է խոսել: Բարձրագույն դատական խորհրդի գործունեությունն այնպիսին է, որ այն գործընթացները, որոնք ամեն օր կատարում են դատավորները, նրանք չեն կատարի` նույնիսկ մեծ ցանկության դեպքում: Այստեղ մնում է, որ նրանք լավ աշխատեն, որպեսզի դատական մարմիններն իրենց տեղում գտնվեն: Այնպես չէ, որ մեկը մի բան է ասում, եւ ամբողջ ազգը դրա մեջ է լինում: Յուրաքանչյուրս մեր կարծիքն ունենք եւ դրանով էլ առաջ ենք գնալու: Եթե մարդը հրամայաբար ցանկանում է, որ իր կարծիքն առաջ գնա, պետք է աշխատի ժողովրդի հետ, որպեսզի գա իշխանության եւ իր կարծիքը կարողանա հետագայում իրագործել:

«Կառավարության ծրագիրը նույնիսկ քննարկման էլ ենթակա չէ»

– Իսկ մեր ընդդիմությունն աշխատո՞ւմ է ժողովրդի հետ:

– Չեմ կարծում, որ աշխատում է, այժմ արդեն գյուղապետների ընտրության շրջանն է, եւ ընդդիմությունից հիմնականում մարդ չկա: Այսինքն, եթե չեն ցանկանում գյուղապետներ ունենալ, քանի որ պետության մեջ ամենամեծ քաղաքական իրադարձությունը ընտրություններն են, ապա նշանակում է, որ ցանկություն չկա` իշխանության գալու, այսինքն` եթե ընտրության չեն մասնակցելու, ապա ինչպես են գալու իշխանության: Պետք է մասնակցեն, գյուղապետներ ունենան, վերջիններս լուծեն գյուղացիների առջեւ ծառացած խնդիրները, որպեսզի ժողովուրդը հավատա ընդդիմությանը:

 

«ԵԹԵ ՀԱՆՑԱԳՈՐԾՈՒԹՅՈՒՆ Է ԿԱՏԱՐՈՒՄ, ՉԻ ՆՇԱՆԱԿՈՒՄ, ՈՐ ՔԱՂԲԱՆՏԱՐԿՅԱԼ Է»

–ԱԺ-ում այսօր ընդդիմությանը մեկ հարց էր հետաքրքրում` Հայաստանում քաղբանտարկյալներ կա՞ն, թե` ոչ...

– Կարծում եմ` Հայաստանում քաղբանտարկյալներ չկան: Այն անձնանց անունները, որոնք շրջանառում է ընդդիմությունը` քաղբանտարկյալներ չեն, պարզապես մարդիկ են, որ որոշակի քաղաքական ծրագրեր ունեն եւ պայքարում են այդ ծրագրերի համար: Այդ ծրագիրը իրագործելու ժամանակ, եթե հանցագործություն է կատարում, չի նշանակում, որ քաղբանտարկյալ են, այլ հանցագործության համար բռնվածներ են:

– Պարոն Սահակյան, վերջերս շատ է շրջանառվում այն տեսակետը, որ ՀՀԿ-ի եւ կոալիցիոն գործընկերոջ` ՀՅԴ-ի միջեւ հարաբերություններն այդքան էլ հարթ չեն: Տարաձայնություններ կա՞ն:

– ՀՀԿ-ի եւ ՀՅԴ-ի միջեւ միշտ էլ պետք է տարաձայնություններ լինեն, որովհետեւ տարբեր կուսակցություններ են: Բավականին երկար ժամանակ է, որ, այսպես ասած, դաշնակցել ենք ՀՅԴ-ի հետ: Մենք ընդամենն ասում ենք, այն քաղաքական ուժերը, որոնք ձայներ են ստացել, կարող ենք միասին ղեկավարել երկիրը: Բայց ղեկավարման գործընթացում գնում ենք առաջ, եւ հանկարծ 1-2 տարի հետո բոլորը ցանկանում են դուրս գալ, եւ այն մոտեցումները, որոնք ժողովրդի կողմից չեն ընդունվում, մնում է ՀՀԿ-ի վրա: Որպես գործընկեր դա այն կառույցը չէ, որի հետ մշտապես պետք է մնանք գործընկերներ` նայած քաղաքական ինչ իրավիճակ է: Մարդկային փոխհարաբերություններում ՀՅԴ-ական մեր գործընկերները կարգին մարդիկ են:

 

«ԵՐԿՐԻ ՂԵԿԱՎԱՐԸ ԼԻՆԵԼՈՒ Է ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԸ»

Անցումային կառավարությունն ինչ սակարկումների է գնացել մարզպետների հարցում

–Խորհրդարանական կառվարման համակարգին անցնելուց հետո մի շարք քաղաքական հարցերի հետ մեկտեղ, հանրությունը քննարկում է, թե պաշտոնյաներն իրենց սենյակում ապագա վարչապետի, թե՞ ապագա նախագահի նկարը պետք է կախեն: Ի վերջո, ո՞ւմ նկարը պետք է կախեն:

– Իմ սենյակում միշտ կախել եմ Հանրապետական կուսակցության նախագահ եւ ՀՀ ներկայիս նախագահ Սերժ Սարգսյանի նկարը: Եթե նույնիսկ ինչ-որ բաներ լինի, իմ սենյակում կրկին կկախվի ՀՀԿ նախագահի նկարը: Կարծում եմ` նախագահական երկրում բոլոր պաշտոնատար անձանց սենյակներում պետք է լինի երկրի ղեկավարի նկարը: Այս պահին չկա որեւէ օրենսդրություն, ըստ որի, պաշտոնյաներն իրենց սենյակներում կկախեն նախագահի կամ վարչապետի նկարը: Նոր սահմանադրությամբ երկրի ղեկավարը լինելու է Ազգային ժողովը: Մեր ժողովրդի մեջ տարածվել է, թե երկրի ղեկավարը լինելու է վարչապետը, նրան ընտրում է ԱԺ-ն: Այդ պատճառով էլ առաջ ենք գնում խորհրդարանական կարգավիճակում, որպեսզի ցանկացած որոշում հնարավոր լինի բոլորս միասին կազմակերպենք:

ԶՎԱՐԹ ԽԱՉԱՏՐՅԱՆ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА