ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

ՀԱՅ ԾԱՆՐՈՐԴՆԵՐԻ ՈՐԱԿԱԶՐԿՈՒՄԸ ԿԱՐՈՂ Է ՎԱՂԱԺԱՄ ԱՎԱՐՏՎԵԼ

28.02.2018 23:20 ՍՊՈՐՏ
ՀԱՅ ԾԱՆՐՈՐԴՆԵՐԻ ՈՐԱԿԱԶՐԿՈՒՄԸ ԿԱՐՈՂ Է ՎԱՂԱԺԱՄ ԱՎԱՐՏՎԵԼ

Կայացել են ծանրամարտի Հայաստանի տղամարդկանց եւ կանանց առաջնությունները: Տղամարդկանց մրցապայքարում Հայաստանի Հանրապետության չեմպիոններ են դարձել 56 կգ քաշային կարգում՝ Համլետ Մնացականյանը (երկամարտ` 220 կգ), 62 կգ-ում՝ Խաչիկ Հարությունյանը (233 կգ), 69 կգ-ում՝ Հրայր Հովհաննիսյանը (287 կգ), 77 կգ-ում՝ Ժորժ Եղիկյանը (310 կգ), 85 կգ-ում՝ Հակոբ Մկրտչյանը (355 կգ), 94 կգ-ում՝ Սամվել Բաբակյանը (343 կգ), 105 կգ-ում՝ Սամվել Գասպարյանը (375 կգ) եւ +105 կգ քաշային կարգում՝ Գոռ Մինասյանը (415 կգ): Ծանրամարտի կանանց առաջնության հաղթողներն են՝ 48 կգ քաշային կարգում՝ Ալեքսանդրիա Գրիգորյանը (92 կգ), 53 կգ-ում՝ Տանզելիա Գրիգորյանը (129 կգ), 58 կգ-ում՝ Աննա Գովելյանը (168 կգ), 63 կգ-ում՝ Իզաբելլա Յայիլյանը (202 կգ), 69 կգ-ում՝ Լիաննա Գյուրջյանը (184 կգ), 75 կգ-ում՝ Սոնա Պողոսյանը (230 կգ), 90 կգ-ում՝ Տաթեւ Հակոբյանը (210 կգ) եւ 90+ քաշային կարգում՝ Արփինե Դալալյանը (210 կգ):

Ըմբշամարտի պատանեկան ԱԱ. Կարեն Խաչատրյանը չեմպիոն, Շանթ Խաչատրյանը` փոխչեմպիոն (տեսանյութ)

Առաջնություններում աննախադեպ մասնակցություն էր գրանցվել: Սպասվում էր, որ կմասնակցեն 20-25 աղջիկներ, բայց նրանց թիվը հասավ 38-ի: Տղամարդկանց պայքարին էլ մասնակցեցին 160 ծանրորդ, թեեւ դարձյալ, ըստ նախնական հաշվարկների՝ մոտ 95 էր լինելու:

Առաջնությունը հետաքրքիր ընթացք ունեցավ, նույնիսկ անակնկալներ գրանցվեցին: 85 կգ քաշային կարգում չեմպիոն դարձավ երիտասարդ ծանրորդ Հակոբ Մկրտչյանը, մինչդեռ նույն քաշային կարգի առաջատար Անդրանիկ Կարապետյանը 0 ստացավ: Ուշագրավ էր նաեւ +105 կգ քաշայինների պայքարը օլիմպիական փոխչեմպիոններ Սիմոն Մարտիրոսյանի եւ Գոռ Մինասյանի մասնակցությամբ:

Հիշեցնենք, որ առաջիկայում տեղի կունենա ծանրամարտի Եվրոպայի առաջնությունը, որին հայ մարզիկները մասնակցել չեն կարող որակազրկման պատճառով: Մինչդեռ ՀՀ առաջնության որոշ արդյունքներ կարող էին մեդալային լինել Եվրոպայում: ՀՀ առաջնությունից հետո Հայաստանի ծանրամարտի ֆեդերացիայի մամուլի պատասխանատու, հավաքականի գլխավոր մարզիչ Փաշիկ Ալավերդյանը նշեց, որ ամեն ինչ անում են որակազրկումից շուտ ազատվելու համար. «Մարտի 26-ին վերջապես Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայից կստանանք մեզ համար շատ կարեւոր փաստաթուղթը: Հույս ունեմ՝ այնտեղ գրված կլինի, որ հունիսի 19-ից Հայաստանի հավաքականներն ազատված են որակազրկումից, եւ մենք կվերսկսենք մեր մրցաշարերը»:

Մանրամասնելով ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի որոշումը` Փաշիկ Ալավերդյանը նշեց. «Մինչեւ օրս Հայաստանի հավաքականները մշտապես մաքուր են եղել, միջազգային ֆեդերացիան որոշում է կայացրել մի քանի երկրների, այդ թվում՝ Հայաստանի ժամանակավոր կասեցումներն ավարտել վաղաժամ: Մեծահասակների հավաքականին 10 ամսից, իսկ երիտասարդական եւ պատանեկան հավաքականներինը` 8 ամսից»:

Վիկ Դարչինյանը ներկա է գտնվել Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայի համաժողովին

ՔՐԻՍՏԻՆԵ ՊԵՏՐՈՍՅԱՆ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА