ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Բաքվի կառավարությունը ներկա դրությամբ ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորման համար ելք չի գտնում. Մամեդյարով

28.02.2018 18:09 ՄԻՋԱԶԳԱՅԻՆ
Բաքվի կառավարությունը ներկա դրությամբ ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորման համար ելք չի գտնում. Մամեդյարով

Ադրբեջանում ու Հայաստանում նախագահական ընտրություններից հետո էլ երկու երկրները շարունակելու են ԼՂ հակամարտության կարգավորմանն ուղղված բանակցությունները: «Ռիա նովոստի» գործակալության փոխանցմամբ՝ այս մասին հայտարարել է Ադրբեջանի ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովը:

Թրամփը Դաշնային պահուստների համակարգի որոշումները սպառնալիք է համարում իր նախագահությանը

«Բաքվի կառավարությունը ներկա դրությամբ ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորման համար ելք չի գտնում»,- նշել է նա:

Մամեդյարովի խոսքով՝ ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի համանախագահների՝ տարածաշրջան կատարած վերջին այցի ժամանակ որոշում է կայացվել երկու երկրներում նախագահական ընտրությունների զգայուն շրջանից հետո հավաքվել բանակցության սեղանի շուրջ:

Նշելով, որ ԼՂ հակամարտության կարգավորման համար հետաքրքիր գաղափարներ կան, Ադրբեջանի ԱԳ նախարարը հավելել է. «Այդ մտքերը քննարկվել են Կրակովում և Վիեննայում կայացած վերջին բանակցությունների ժամանակ»:

 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА