ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Բիլ Գեյթսը նախազգուշացրել է կրիպտոարժույթների վտանգի մասին

01.03.2018 10:49 ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ
Բիլ Գեյթսը նախազգուշացրել է կրիպտոարժույթների վտանգի մասին

Կրիպտոարժույթներն օգտագործվում են անօրինական տրանզակցիաների, մասնավորապես, թմրանյութերի գնման համար: Այդ մասին հայտարարել է Microsoft-ի հիմնադիր Բիլ Գեյթսը:

Փոքր ՀԷԿ-երի մասով շատ վատ եմ վերաբերվում. Նախարարը՝ Եղեգիս գետի ՓՀԷԿ-երով ծանրաբեռնվածության մասին

Reddit կայքում, պատասխանելով օգտատերերի հարցերին, միլիարդատերը նշել է, որ կրիպտոարժույթների գլխավոր բնութագիրը անանունությունն է, որն արժանիք չէ: Կառավարությունները պետք է հնարավորություն ունենան բացահայտել փողերի լվացման, հարկերի վճարումից խուսափելու եւ ահաբեկչության ֆինանսավորման սխեմաները, ընդգծել է նա:

«Այժմ կրիպտոարժույթներն օգտագործվում են ֆենտանիլ եւ այլ թմրանյութեր գնելու համար, այդպիսով՝ այդ տեխնոլոգիան ուղղակիորեն մեղսակից է մարդկանց զոհվելուն»,-ասել է Գեյթսը: Microsoft-ի հիմնադիրը հավելել է, որ կրիպտոարժույթները շատ ռիսկային տարբերակ են երկարաժամկետ ներդրումների համար, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА