ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

ՎՏԲ-Հայաստան Բանկի գլխամասային գրասենյակը գործում է նոր հասցեում

01.03.2018 10:50 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ
ՎՏԲ-Հայաստան Բանկի գլխամասային գրասենյակը գործում է նոր հասցեում

Ելնելով բիզնեսի զարգացումից բխող կարիքների աճից և աշխատակիցների առավել արդյունավետ գործունեության համար պայմաններ ապահովելու նպատակով, ՎՏԲ-Հայաստան Բանկի գլխամասային գրասենյակը տեղակայվել է նոր հասցեում, որը վերանորոգվել է Բանկի կողմից և համապտասխանում է բոլոր ժամանակակից տրենդներին:

Ինչու հանկարծ նոր տվյալներ հիշեց Պավլիկը. Հայոց Աշխարհ

2018 թ. փետրվարի վերջին ավարտվեց "ՎՏԲ-Հայաստան Բանկի" ՓԲԸ գլխամասային գրասենյակի աշխատակիցների, ինչպես նաև Բանկի ապարատա-ծրագրային համալիրի (որոնք գտնվում էին Նալբանդյան փող., 46 հասցեում) տեղափոխությունը Մոսկովյան 35 հասցեում գտնվող “Մոսկովյան Պլազա”-ի շենք: Նոր գրասենյակը, որը տեղակայված է շենքի չորս հարկերում, հագեցած է նորագույն սարքավորումներով, որոնք համպատասխանում են ժամանակակից բանկային գրասենյակի պահանջներին:

Հանդիսանալով ՀՀ շուկայում խոշորագույն գործատուներից մեկը, նոր շենքում ՎՏԲ-Հայաստան Բանկը կարողացել է ոչ միայն լուծել Բանկի 3 տարբեր շենքերի բոլոր կառուցվածքային ստորաբաժանումների մարդկային ռեսուրսների մեկ գրասենյակում կենտրոնացման ռազմավարական խնդիրը, այլև ստեղծել ժամանակակից և հարմարավետ պայմաններ արդյունավետ աշխատանքի և ստորաբաժանումների միջև փոխգործակցության համար:

Նոր գրասենյակում աշխատակիցների համար ստեղծվել են “Բաց գրասենյակ”, սննդի և հանգստի գոտիներ՝ աշխատանքի առավել հարմարավետ պայմաններ ապահովելու և աշխատակիցների աշխատունակության բարձրացման նպատակով: "Մոսկովյան Պլազա”-ում նաև կբացվեն 2 նոր մասնաճյուղ.

· երկրորդ պրեմիում գրասենյակը Private Banking ձևաչափով

· գրասենյակ իրավաբանական անձանց համար, որը կտեղափոխվի "Մոսկվայի Տուն" շենքից:

Մոսկովյան Պլազա շենքում նաև կստեղծվի հաճախորդների բանկոմատներով և վճարային տերմինալներով հագեցած 24/7 ինքնասպասարկման գոտի:

ՎՏԲ-Հայաստան Բանկի գլխամասային գրասենյակի աշխատանքի ռեժիմ. երկ-ուրբ, 9:00-18:00:

Հիշեցնենք նաև, որ 2017 թ.-ի վերջում ՎՏԲ- Հայաստան Բանկի սպասարկման բաժինը, որը նախկինում գտնվում էր Նալբանդյան, 46 հասցեում, սկսել է գործել Պուշկինի 3/1 հասցեում գտնվող "Պուշկին" մասնաճյուղում, որը հագեցած է հաճախորդների 24/7 ինքնասպասարկման առաջին գոտիով:

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА