ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Հայաստանում դեղ գնելու համար զբոսաշրջիկը պիտի գնա պոլիկլինիկա

01.03.2018 13:43 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ԱՌՈՂՋԱՊԱՀԱԿԱՆ
Հայաստանում դեղ գնելու համար զբոսաշրջիկը պիտի գնա պոլիկլինիկա

ՀՀ կառավարությունն այսօրվանից խստացրել է Հայաստանում դեղերի վաճառքը։ Դեղատուն գնալուց առաջ այսուհետ ոչ միայն ՀՀ քաղաքացիները, այլև օտարերկրացիները ստիպված են գնալ պոլիկլինիկա և դեղ գնել միայն բժշկի տված դեղատոմսով։

Աստղագուշակ՝ հունիսի 23-ի համար

Այսօրվանից հակաբիոտիկներ, հորմոն, հոգեմետ նյութեր և թմրանյութ պարունակող դեղերը հայաստանյան դեղատներից կարելի է ձեռք բերել միայն բժշկի տված դեղատոմսով։ Ընդ որում, այս կարգը տարածվում է ոչ միայն ՀՀ քաղաքացիների, այլև օտարերկրացիների վրա։ Այս մասին ասել է առողջապահության նախարարը: 

Նա նշեց, որ Հայաստանում նշված դեղամիջոցներից մեկը գնելու համար արտասահմանցիները ևս ստիպված կլինեն դիմել որևէ բուժհաստատություն` հիվանդանոց կամ պոլիկլինիկա, հետազոտություն անցնել և միայն դրանից հետո բժշկի գրած դեղատոմսով գնալ դեղատուն` դեղ գնելու։ Ի դեպ, նշենք, որ ի տարբերություն ՀՀ քաղաքացիների, օտարերկրացիների համար պոլիկլինիկական ծառայությունը վճարովի է։

Այդուհանդերձ, նախարար Ալթունյանը կարծում է, որ այս կարգը «մեզ կմոտեցնի քաղաքակիրթ երկրներին, որտեղ արդեն տասնյակ տարիներ ուժեղ ազդող դեղամիջոցների վաճառքը կարգավորվում է համապատասխան օրենքներով»։

Ինչ վերաբերում է կառավարության այս որոշման հետևանքներին, Ալթունյանը նշեց, որ դեղերը չեն թանկանա, իսկ քաղաքացիները նույնիսկ գումար կտնտեսեն։

«Մենք նախատեսում ենք շուրջ 15% տնտեսում տնային տնտեսությունների համար` ի հաշիվ այն դեղերի, որոնք ձեռք են բերվում առանց համապատասխան կարիքի, առանց պահանջված լինելու, և դրանց ժամկետն անցնում է տնային դարակներում»,- ասաց Ալթունյանը։

Նշենք, որ «Դեղերի վաճառքի մասին» օրենքը մշակվել է 2015, ընդունվել` 2016թ-ին, ուժի մեջ է մտել 2018թ-ի մարտի 1-ից։

Ընդ որում, սա դեռ վերջը չէ։ Մարտի 1-ից օրենքը տարածվելու է միայն հակաբիոտիկների, հորմոնային պրեպարատների և կոդեին պարունակող դեղերի վրա։ Հուլիսի 1-ից դեղատոմսով վաճառվող դեղերի ցանկում կներառվեն նաև բոլոր ներարկումային և հակաուռուցքային դեղերը, իսկ հոկտեմբերի 1-ից` բոլոր այն դեղամիջոցները, որոնք նախատեսված են դեղատոմսով վաճառքի։

Նշենք, որ Հայաստանում գրանցված 4700 անուն դեղերից դեղատոմսով բաց թողման ենթակա է 2700-ը։ Ինչպես Sputnik Արմենիային հայտնեցին ՀՀ առողջապահության նախարարությունից, կոնկրետ դեղամիջոցի վաճառքի կարգը որոշում է ոչ թե տվյալ երկրի կառավարությունը, այլ արտադրողը` դեղի ներդիրում նշելով` «բաց է թողնվում դեղատոմսով»։


 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА